Տարիներ առաջ ես իմ պատկերացումներն ունեի հոգևոր կյանքում և հատկապես Աստծուն ծառայելու մեջ հաջողված լինելու չափանիշների վերաբերյալ։ Ես կարծում էի, թե իմ ծառայության հաջողությունը չափվում այն մարդկանց քանակով, ովքեր իմ միջոցով Տիրոջ թողած ազդեցության շնորհիվ ապաշխարել են, դարձի են եկել կամ հոգևոր աճ են ունեցել: Որքան շատ մարդ ապաշխարեր ու նվիրվեր Աստծուն, այնքան հաջողված էր լինելու իմ ծառայությունը։
Աստծուն մտերմանալու իմ ընթացքին զուգահեռ փոխվեց նաև հաջողված ծառայության վերաբերյալ իմ ընկալումը։ Ավետարանը միլիոնավոր կյանքեր է փոխել համացանցի կիրառության շնորհիվ։ Սակայն մի հարց կա, որ Աստծուն ավելի շատ է հուզում, քան ապաշխարող մարդկանց քանակը։ Իհարկե, մեր երկնային Հոր փափագն է, որ աշխարհը Որդուն հավատ և լինի փրկված: Սակայն համոզված եմ, որ ամեն բանից առավել, Տիրոջ համար ամենակարևորը հարաբերություններն են։ Տերը փափագում է, որպեսզի մարդիկ Իր հետ մտնեն կենդանի ու իրական հարաբերության մեջ։ Երբ հասկացա այս ճշմարտությունը, ինձ անհանգստացնող մի հարց բարձրացավ․ արդյո՞ք իմ ծառայությունը նպաստո՞ւմ է, որ մարդիկ մտնեն Աստծո հետ անձնական փոխհարաբերության մեջ: Եվ արդյոք ես զարգացնո՞ւմ եմ այդ հարաբերությունները այն բոլոր ծրագրերի և ծառայությունների մեջ, որոնք իրագործում եմ եկեղեցում։
Այս հարցերը ինձ մղեցին լրջագույնս մտորելուն և իմ ծառայության հաջողվածությունը վերաիմաստավորելուն։ Այն ժամանակ, իմ կարծիքով, ես ահռելի գործեր էի անում և օգնում էի մեծաթիվ մարդկանց իմ բազմաթիվ ծառայությունների միջոցով: Սակայն պետք է խոստովանեմ, որ շատ հաճախ ես դրանով վտանգում էի ինձ համար շատ թանկ հարաբերություններ և վնասում ինձ ամենահարազատ մարդկանց։ Եվ չէի էլ գիտակցում, որ, արդյունքում, ես տրտմեցնում էի Սուրբ Հոգուն: Այն ժամանակ ես դա հաշվի չէի առել:
Մեր աշխարհը կենտրոնացած է նախագծերի, արդյունք ապահովելու, արդյունավետության, թվերի ու ֆինանսների վրա։ Իսկ Աստված հետաքրքրված է հարաբերություններով, սիրով ու գթասրտությամբ: Աստված խորը հարաբերություններ է ուզում: Նա մեզ կանչում է լինելու Իր նմանությունը կրող մարդիկ: Նա նաև մեզ բարեկամներ է անվանում… «Ձեզ այլևս ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ի՛նչ է անում։ Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ Իմ Հորից լսեցի, ձեզ հայտնեցի» (Հովհաննես 15:15)։
Աստված մեզ կանչել է նախ հարաբերությունների և մարդկային հաղորդակցության կամուրջների շինարարներ լինելու համար, այլ ոչ թե միայն չոր նախագծեր իրականացնելու և արդյունք ապահովելու համար:
Սիրելի բարեկամ, կցանկանայի՞ր հենց հիմա Տեր Աստծուն խնդրել, որպեսզի Նա լցնի քո սիրտը մյուս մարդկանց հանդեպ սիրով: Դո կարո՛ղ ես մեծամեծ գործեր անել՝ Նրա համար զորավոր ու հերոսական արարքներ ունեցի՛ր, տարածի´ր Ավետարանն ամենուր, ազգերից աշակերտներ բարձրացրու´ և միշտ հիշի՛ր, թե ինչ էր ասում Հիսուսը Հովհաննես 13․5 խոսքում․ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։
Ես հավատում եմ մտերմության ուժին: Մտերմությունը միշտ հարաբերությունները գերադասում է կարծիքներից ու նախագծերից: Հարաբերությունների միջոցով է, որ մենք կարող ենք տալ մեր ունեցածն ու ստանալ մյուսներից:
Ինչպես Տեր Հիսուսն էր ասում. «Ես ձեզ Իմ բարեկամներ եմ կոչում…»
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը