Քրիստոնյայի կյանքը երբեմն նման է հեռախոսի էկրանի: Լավ է, երբ այն նոր է, բայց ժամանակի ընթացքում, մաշվում է, քերծվում ու կարող է պատահաբար կոտրվել:
Երբեմն մենք պատահաբար գցում ենք մեր հեռախոսը, իսկ հետո մտածում. «Հուսով եմ` չկոտրվեց»։ Հետո մենք հայտնաբերում ենք, որ դժբախտաբար մի անկյունն է կոտրվել կամ էկրանի վրա ինչ-որ ճաք կա: Սկզբում մտածում ենք, որ վատ չէ, քանի որ այդքան էլ մեծ չէ վնասը: Ապա, երբ օգտագործում ենք, կոտրված ապակու կտորները սկսում են խանգարել մեզ և, ի վերջո, մենք որոշում ենք փոխել էկրանը:
Նույնը կարող է մեր կյանքի հետ պատահել։ Երբեմն այնքան ուժեղ է լինում հարվածը, այնպիսի իրավիճակների ենք բախվում, որ դրանք որոշակիորեն կոտրում ու թուլացնում են մեզ: Ի՞նչ է պետք անել, երբ բախվում ենք նման անհաջողությունների: Ամեն բան ավելի քան պարզ ու տրամաբանական՝ պետք է գնալ այն Մեկի մոտ, Ով կարող է նորոգել մեր կյանքը: Տեր Հիսուսն է այն Միակը, Ով կարող է վերակագնել մեր կյանքի փշրված հատվածներն ու բոցավառել մարած հարաբերությունները: Այն, ինչն անհնարին է մեզ համար, հնարավոր է Նրա համար: Սակայն արդյունքի հասնելու համար մենք պետք է նախ կարողանանք վստահել Նրան մեր կոտրված սրտերը:
Ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը Մատթեոս 12․20 խոսքում. «Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի»։
Տեր Հիսուսը երբե՛ք չի կոտրի ջախջախված եղեգը: Նա երբե՛ք չի հանգցնի այն լույսը, որ թարթում է էկրանին: Տիրոջ նպատակը ոչ թե կոտրելն ու վնասելն է, այլ նորոգելը, որպեսզի լույսը կրկին փայլատակի․․․ և ոչ թե միայն քեզ համար, այլ քո միջոցով նաև մյուսների համար:
Սիրելի բարեկամ, ես քեզ կոչ եմ անում վստահել Տեր Հիսուսին։ Այսօր գնա Նրա մոտ ու պատմիր Նրան քո կյանքի հարվածների ու ջախջախված վիճակների մասին։ Խոսիր Նրա հետ ամենայն անկեղծությամբ և հանձնիր Նրան քո փշրված սիրտը։ Կոտրված սրտերի Բժիշկը կարող է նորոգել այն:
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը