20210504193607_May22

Գլխավոր | Հրաշքներ | Վերբեռնման 5 եղանակ…

Վերբեռնման 5 եղանակ…

 Մեր կյանքերը երբեմն նման են էլեկտրական սարքերի կամ համակարգչային ծրագրերի, որոնք կարիք ունեն վերբեռնվելու՝ անջատելու և նորից միացնելու, որպեսզի նորից սկսեն բնականոն աշխատել: Սարքերի ու ծրագրերի դեպքում պարզապես պետք է փակել ծրագիրը ու կրկին բացել այն, կամ անջատել սարքը ու նորից միացնել, որպեսզի կատարվի վերբեռնում:

Մեր կյանքում մենք պետք է ժամանակ հատկացնենք թարմացմանն ու վերբեռնմանը: Ահա դա իրականացնելու 5 եղանակ.

  1. Լավ կլինի, որ օրվա ընթացքում պարբերաբար, թեկուզ մեկ րոպեով կանգ առնենք ու մտածենք Տիրոջ մասին, զգանք Նրա ներկայության խաղաղությունը:
  2. Լավ կլինի օրվա մեջ գոնե մեկ ժամ հատկացնել աղոթքին: Տեր Հիսուսն Մատթեոս 26:40 խոսքում Իր աշակերտներին ասում էր.«Այդպես, մեկ ժամ է՞լ չկարողացաք Ինձ հետ արթուն մնալ»։
  3. Լավ կլինի նաև շաբաթվա մեջ մեկ օր առանձնացնել Տիրոջ համար: Աստված նույնպես Իր արարչագործությունն ավարտելուց հետո մեկ օր հատկացրեց հանգստին: Չնայած որ Նա Աստված է՝ Ամենակարող Աստված, Նա նույնպես հանգստացավ յոթերորդ օրը: 
  4. Ժամանակ առ ժամանակ, մի քանի ամիսը մեկ լավ կլինի մեկ շաբաթով առանձնանալ ծոմի, աղոթքի և Աստծուն փնտրելու համար:
  5. Լավ կլինի նաև, որ մեր կյանքի ընթացքում մի քանի անգամ նաև մեկ ամիս մասնակի ծոմ պահենք Աստծո երեսը փնտրելու համար: Դա կարող է 30 կամ 40 օր տևել։ Տեր Հիսուսն Իր առաքելությունն սկսելուց առաջ 40 օր առանձնացավ ծոմի ու աղոթքի համար: Մովսեսը Սինա սարի վրա մնաց 40 օր և 40 գիշեր։ Աստվածաշնչում Աստծո շատ այլ մարդիկ էին որոշ ժամանակով առանձնանում Նրա երեսը փնտրելու համար բեկումնային պահերից ու կարևոր որոշումներ կայացնելուց առաջ:

Սիրելի բարեկամ, իմ կյանքում նույնպես հենց նման վերբեռնման ժամանակներից մեկում էր, որ Աստված դրեց սրտիս մեջ «Քո հրաշքն ամեն օր» ուղերձներ քեզ և մյուսներին հասանելի դարձնելու գաղափարը:  Եվ հիմա այս ծառայությունը այնքան շատ մարդկանց է հպվում և օգնում թե՛ հավատքի կյանքի մեջ և թե՛ առօրյա հոգսերից թեթևանալու հարցում։ Հուսով եմ՝ քեզ համար նույնպես օրհնություն են այս գրառումները։ Եթե այսպես է, ապա շնորհակալ կլինեմ, եթե այս գրառման մեկնաբանություններում կիսվես այդ մասին։Երբե՛ք չմոռանաս, որ դու նույնպես ունես պարբերաբար թարմացման ու վերբեռնվելու կարիք: Ես հենց այս պահին խնդրում եմ քեզ՝ մի կողմ դիր ամեն բան և հենց հիմա ծրագրիր, թե երբ ես ժամանակ հատկացնելու Աստծո ներկայության մեջ ժամանակ անցկացնելու համար: Չհետաձգե՛ս։ Իմ սեփական փորձից ասեմ, որ երբ նման որոշումները հենց նույն պահին չես կայացնում, դա հիմնականում նշանակում է, որ չես էլ կայացնելու։ Որոշի՛ր և իրականացրու Քո երկնային Հոր համար ժամանակ առանձնացնելու որոշումդ։ Աղոթում եմ քեզ համար։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: