Սիրելի բարեկամ, լսե՞լ ես արդյոք այս արտահայտությունը. «Քրիստոսի ներկայությունը օրհնություն է բերում»:
Հիսուսի աշակերտները համոզվել են ասված խոսքի ճշմարտացիության մեջ դեռևս շատ դարեր առաջ: Մի ամբողջ գիշեր ձկնորսությամբ ապարդյուն զբաղվելուց, Տեր Հիսուսը խնդրում է նրանց գնալ ծովի խորքը ու կրկին փորձել: Եվ այդ ժամանակ նրանք այնքան մեծ քանակությամբ ձուկ են որսում, որ թոռը գրեթե պատռվում էր (Ղուկաս 5.6):
Ես հավատում եմ, որ Տեր Հիսուսի ներկայությունն էր այս արտասովոր օրհնության պատճառը: Իրականում, մինչև Նրա գալը, աշակերտները «ողջ գիշեր քրտնաջան աշխատել էին» (Ղուկաս5.5):
Նախքան Տեր Հիսուսի ներկայությունը, նրանք ներդրել էին իրենց ողջ փորձն ու ներուժը: Նրանք ոչ միայն իրենց գործի գիտակ էին, այլև ունեին անհրաժեշտ ամեն ինչ ֆիզիկական առումով: Այդ դեպքում ի՞նչն էր պակասում նրանց:
Նրանք մի շատ էական բանի կարիք ունեին՝ Տեր Հիսուսի ներկայությունը, որը պտղաբեր է դարձնում մարդկանց ջանքը։ (Ղուկաս 5.4):
Երբե՛ք չհամաձայնվես ընթանալ առաջ առանց Տեր Հիսուսի։ Այդ անելով՝ դու բախվում ես անօգուտ աշխատանք ունենալու և հոգնածությունից ու անպտղությունից ուժասպառ լինելու վտանգներին։ Հովհաննես 15․5 խոսքը մեզ փոխանցում է այն անբեկանելի ճշմարտությունը. որ առանց Տեր Հիսուսի մենք ոչինչ չես կարող անել… և ես նույնպես չեմ կարող:
Իսկ Տեր Հիսուսի հետ դու կարող ես ամեն ինչ: Նրա հետ և Նրան հնազանդ կերպով ձկնորսության գնա ծովի ամենախորքը և կունենաս կյանքիդ ամենամեծ օրհնությունները: Սա է այսօրվա իմ աղոթքը քեզ համար, և հենց այս հրաշքն եմ խնդրում Տիրոջից, որ այն կատարվի հենց քեզ հետ այսօր։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը