May 9

Գլխավոր | Հրաշքներ | Աստված հոգ է տանում քո մասին:

Աստված հոգ է տանում քո մասին:

Ծննդոց 1-ին գլխում Աստված խոսում է մեզ հետ… Աստված` Տիեզերքի Արարիչը:

Մինչ օրս գիտնականները բացահայտել են, որ տիեզերքում գոյություն ունի 200 միլիարդ գալակտիկա, այսինքն` Երկրի վրա ապրող ամեն մի անձի համեմատ՝ 28 գալակտիկա: Եվ այս գալակտիկաներից յուրաքանչյուրը բաղկացած է միլիարդավոր աստղերից: Օրինակ, մեր գալակտիկան` Ծիր Կաթինը, ունի ավելի քան 200 միլիարդ աստղ: Սա ահռելի թիվ է, որի մասին միայն մտածելը կարող է գլխապտույտ առաջացնել:

Եվ հենց այս ամենի Ստեղծողն ու Հեղինակը հոգ է տարել, որ երկիրը ծածկված լինի լեռներով, լճերով, գետերով և այն զարմանահրաշ բնությամբ, որին զմայլանքով ականատես ենք լինում։ Նա տիեզերքն արարել է ոչնչից՝ Իր Խոսքի միջոցով: Ավելին, Նա ստեղծել է մեզ և օժտել է մեզ հինգ սքանչելի զգայարաններով, որպեսզի կարողանանք վայելել Նրա ստեղծած սքանչելիքները: Գիտե՞ս արդյոք, որ համն ընկալող մեր ռեցեպտորները նորացվում են ամեն երկու շաբաթը մեկ, իսկ մեր աչքը կարող են տարբերել ավելի քան 10 միլիոն տարբեր գույներ:

Եթե Աստված, իր հոգատարությամբ ստեղծել է մեզ այդպիսի մանրակրկիտ ճշգրտությամբ և օժտել է մեզ նման զարմանալի կարողություններով, ապա ինչո՞ւ ենք տեղ տալիս կասկածի մտքերին, թե Նա կարող է հոգ չտանել յուրաքանչյուրիս համար:

Արդյոք մտածում ես, թե Աստծո ապահովությունն ու օրհնությունը պահվում է միայն այն միլիարդավոր աստղերի համար, որոնք մեզնից միլիոնավոր լուսնային տարիների հեռավորության վրա են, իսկ մեզ Նա դուրս է թողել Իր հոգատարության ու խնամքի տիրույթի՞ց։ Կարծում ես, թե Տերը հոգ չի՞ տանում Իր պատկերով ու նմանությամբ արարված մարդկանց համար, որոնց փրկության համար Նա զոհեց իր միածին Որդուն․․․

Ահա, թե ինչ է ասում Աստծո Խոսքը․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3․16):

Աստծո հոգատարությունը նաև Քեզ համար է: Ինչո՞ւ եմ վստահ այս հարցում․․․
– Որովհետև Աստված սիրում է քեզ (Հովհաննես 16․27

– Որովհետև Նա քեզ անձամբ է ճանաչում և քո անունով է կանչում քեզ (Եսայիա 45․3

– Որովհետև Նա փափագում է, որ հոգ տանի քո մասին ու բավարարի քո կարիքները (Մատթեոս 6․28-34

Մի՛ անհանգստացիր, սիրելի բարեկամ, Ամենակարող Աստված՝ Տիեզերքի Արարիչը, քո կողքին է և Նա անձամբ հոգ է տանում քեզ համար, եթե իհարկե դու հավատում ես Նրան և ձգտում ես ճանաչել Նրա կամքն ու հնազանդվել այդ կամքին։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: