Արդյոք գոյություն ունի՞ հաջողված փոխհարաբերության «հրաշագործ բաղադրատոմս»։ Սա լավ հարց է։
Պատասխանը կարող է հետևյալը լինել՝ մարդկանց հետ հաջողված փոխհարաբերությունները հիմնվում են Աստծո հետ և ինքներս մեր հետ ունեցած առողջ հարաբերության վրա։
Աստվածաշունչն ասում է.
«Եվ սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով… Սիրի՛ր քո ընկերոջը քո անձի պես» (Մարկոս 12․30-31)։
Այլ կերպ ասած, ես պետք է ընդունեմ այն սերը, որն իմ հանդեպ ունի Աստված, և ճիշտ վերաբերմունք ունենամ նաև ինքս իմ հանդեպ, որպեսզի ունակ լինեմ դիմացինին սիրելու։
Այսպիսով, գոյություն ունի հարաբերությունների 3 մակարդակ.
Առաջինը քո հարաբերությունն է Աստծո հետ,
Այնուհետև քո վերաբերմունքն է ինքդ քեզ հետ,
Եվ վերջապես, քո հարաբերությունները մյուսների հետ։
Ամեն բան սկիզբ է առնում քո և Աստծո միջև առկա հարաբերությունից (առաջին մակարդակ): Եթե քո և Աստծո միջև հարաբերության հիմքն ամուր չէ, ապա դա կարող է դժվարություններ առաջացնել քո մնացած հարաբերություններում և մյուսների հետ շփման մեջ։ Ակնհայտ է, որ մենք կարող ենք դիմացինին տալ միայն այն, ինչն ինքներս ենք մինչ այդ ստացել։
Սիրելի բարեկամ, ահա, թե ինչու եմ հրավիրում քեզ հավատալու, որ Աստված սիրում է քեզ և փափագում է Իր սերը քեզ փոխանցել։ Նա կարող է քեզ տալ այն ամբողջ սերը, որի կարիքն ունես,Հորդորում եմ քեզ, որ այսօր կրկին ընդունես Նրա սերը։ Նորոգես ու վերականգնես քո հարաբերությունն Աստծո հետ և սովորես Նրա աչքերով նայել ինքդ քեզ․․․
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը