Այս շաբաթ մենք խոսելու ենք մի թեմայի շուրջ, որը թե՛ հոգեհարազատ է և թե՛ շատ արժեքավոր Աստծո համար։ Մենք խոսելու ենք հարաբերությունների մասին։
Իսկ այսօր ուզում եմ կիսվել քեզ հետ հաջողության մասին իմ մտորումներով, որոնք կապ ունեն նաև իմ կյանքում առկա փոխհարաբերությունների կարևորության թեմայի հետ։
Երբևէ մտածե՞լ եք, թե ո՞րն է հաջողված ծառայությունը։ Ինչպե՞ս ենք մենք չափում ծառայության հաջողվածությունը։ Ինչպիսի՞ չափանիշներ ենք օգտագործում։ Անշուշտ մենք փորձում ենք ամեն բան չափել թվերով։ Որքան շատ մարդ է փրկվում կամ գալիս եկեղեցի, այնքան հաջողված ենք համարում տվյալ ծառայությունը կամ եկեղեցին։ Սակայն արդյոք Աստված այդ նույն կե՞րպ է չափում հաջողությունը կամ հաջողված ծառայությունը․․․
Չափազանց կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրս ամբողջ սրտով հասկանա, որ Աստծո մոտ հաջողության չափանիշը թվերը չեն, այլ փոխհարաբերությունները։ Եթե այն ամենն, ինչ անում ենք «մեծ» ազդեցություն ունենալու համար, խաթարում կամ վնասում է մարդկանց փոխհարաբերություններին, ապա այն, ինչ անում ենք չի կարող հաջողված համարվել, անգամ եթե թվային առումով ձեռքբերում դիտվի։
Աստված սիրում է քեզ և փափագում, որպեսզի դու լավ, ամուր փոխհարաբերություններ ունենաս եկեղեցում և խաղաղության մեջ լինես մյուսների հետ։
«Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք» (Հռոմեացիս 12․18)։
Սիրելի բարեկամ, արդյոք ամեն բան լա՞վ է քեզ մոտ այս առումով, թե՞ խնդիրներ ունես այս բնագավառում։ Եթե ունես, ապա հրավիրում եմ քեզ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․
«Տե՛ր, ես խոնարհվում եմ Քո առջև և հավատում, որ Դու արձագանքում ես նրանց, որոնք ջանասիրաբար Քեզ են փնտրում։ Դու աղոթք լսող և աղոթքին պատասխանող Աստված ես։ Տե՛ր, օգնիր ինձ, որպեսզի ամրանան իմ հարաբերությունները նրանց հետ, ովքեր շրջապատում են ինձ՝ իմ ընտանիքը, ընկերները, աշխատակիցները…։ Ես աղոթում եմ, որպեսզի իմ բոլոր հարաբերությունները հագեցած լինեն Քո սիրով և Քո շնորհքով։ Տեր Հիսուսի զորավոր անունով, ամե՛ն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը