Մենք բոլորս արարված ենք Աստծո պատկերով և նմանությամբ․«Եվ Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով. Աստծու պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդոց 1․27)։
Այնպես որ, մենք բոլորս մեր ներսում ունենք… աստվածային մի մասնիկ՝ մի կայծ։
1995 թվականին Յունեսկոյի մի գիտաժողովի ժամանակ ինչ-որ մեկն ասաց. «Առանց մարդկանց միջև գոյություն ունեցող տարբերությունների, մարդու ինքնությունը պարզապես կանհետանար։ Յուրաքանչյուր մարդու մեջ աստվածային այդ կայծն է, որ պետք է լավագույնս պահպանվի»։
Սիրելի բարեկամ, երբե՛ք չկորցնես քո մեջ դրված աստվածային այդ մասինկը։ Այդ կայծն է պատճառը, որ մարդիկ քեզ հետ իրենց լավ են զգում, քո ներկայության մեջ հարմարավետություն ու երջանկություն են ապրում։ Դա հենց այն է, ինչը դրական իմաստով փոխում է աշխարհը։ Դա այն է, ինչը քո շրջապատի մարդկանց մեջ վերակենդանացնում է Աստծո ստեղծած պատկերն ու նմանությունը։
Քո աստվածային կայծը քեզ դարձնում է առանձնահատուկ։ Ոչ ոք քո փոխարեն չի կարող անել այն, ինչ դու ես անում կամ պետք է անես, ու լինել այնպիսի մարդ, որը կաս կամ պետք է լինես։ Այո՛, այս պատճառով է, որ աշխարհն ունի քո կարիքը, հենց այն վայրում, որտեղ հիմա գտնվում ես։ Դու պատահական չես դրված այն երկրում ու այն միջավայրում, որտեղ կաս։ Քո շրջապատը կարիք ունի տեսնելու քո մեջ առկայծող աստվածային այդ կայծը։
Դու գեղեցիկ ես, երբ թույլ ես տալիս, որ մարդիկ տեսնեն քո մեջ Աստծո դրած պատկերը։ Դու լուսավոր ես, երբ քո մեջ առկայծում է աստվածայինը․․․
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը