«Աղոթքը հավիտենականության մեջ ցանված խոսք է»:
Աստծո համար թանկ ու սիրելի մա՛րդ, երբևէ լսե՞լ ես այն մասին, որ ժամանակին նավաբեկության ենթարկված նավաստիները օգնության կանչ պարունակող նամակներով շշեր էին գցում ծովի մեջ` հուսալով, որ ինչ-որ մեկը կգտնի ու կկարդա դրանք:
Երբևէ նման զգացողություն ունեցե՞լ ես, որ աղոթքներդ ասես բաց ծովի մեջ նետված օգնության կանչի ուղերձներ պարունակող շշեր լինեն: Եթե այդպես է, ապա քեզ հետաքրքիր կլինի աղոթքի մասին ստորև բերված մտորումներին ծանոթանալը, քանի որ իրական աղոթքը պարզ ու կենդանի զրույց է Աստծո հետ և Նրա կողմից լսված լինելու վստահություն է։ (Տե՛ս Առակաց 15․29, Սաղմոս 116․1-2)։
Ես սիրում եմ աղոթել: Ես սիրում եմ, երբ իմ աղոթքներն առ Աստված անգիր արած բառեր չեն և ոչ էլ ինչ-որ մեկի մտքերն ու շարադրած աղոթքների կրկնությունները։ Դրանք ավելի շատ Աստծո հետ իրական հաղորդակցության դրասևորումներ են: Երբ ես աղոթում եմ, ես զրուցում եմ իմ երկնային Հոր հետ և կարող եմ անկեղծորեն ասել Նրան այն ամենն, ինչ կա իմ սրտում:
Այո, սիրելի բարեկա՛մ, աղոթքը հավիտենության մեջ ցանված սերմ է: Աղոթքը քո սրտի մեջ եղածով քեզ Արարող Աստծո հետ կիսվելու պարգևն է: Երբ սիրտդ բացում ես Տեր Աստծո առաջ, դրանով թույլ ես տալիս, որպեսզի Նա Իր Սուրբ Հոգու շնորհիվ կյանք լցնի քո ներսը:
Հարության հրաշափառ տոնի տոնական այս օրերին քեզ կոչ եմ անում խոսելու Աստծո հետ առանց վախի, ոչինչ չթաքցնելով, լիարժեք համոզված լինելով, որ Նա լսում է քեզ: Հավատա՛, որ Նա քո կողքին է։ Բացիր սիրտդ Նրա առջև։ Դա սկզբում քեզ տարօրինակ կարող է թվալ, սակայն քո աղոթքները բաց ծովում լողացող շշեր չեն, որ ինչ-որ մեկը գուցե մի օր գտնի դրանք։ Քո աղոթքները լսելի են Աստծուն անմիջապես այն պահին, երբ արտաբերում ես դրանք։ Սկսի՛ր ապրել աղոթքի կենդանի հաղորդակցության այս զորավոր կյանքով։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը