Novmeber-7

Գլխավոր | Հրաշքներ | Քո տառապանքին կա՛ բժշկություն

Քո տառապանքին կա՛ բժշկություն

Անհնար է անդրադառնալ ներելու թեմային՝ առանց սպիների մասին խոսելու։ Ներելը չի վերացնում այն ցավը, որը մեզ պատճառել են մարդիկ։ Ներումը չի անհետացնում մեր ստացած վերքերը, բայց այն մեզ թույլ է տալիս բժշկվել, որից հետո, միևնույնն է, խորը սպիներ են մնում մեր սրտում։

Սիրելի՛ բարեկամ, քո կյանքի սպիները Տեր Աստծո ձեռքերում կարո՛ղ են դեպի բարին գործածվող գործիքներ դառնալ։ Երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես են պատերազմի մասնակիցները ցույց տալիս իրենց սպիները՝ վերհիշելով ու վերապրելով իրենց զգացողություններն ու սխրանքները։ Նրանց յուրաքանչյուր սպի մի պատմություն է, որը քաջարի պայքարի ու անկոտրում սխրանքների մասին հիշողությունների մի ամբողջություն է ծնում։

Նմանապես և քո սրտի սպիները պետք է խոսեն ներելու հարցում քո կրած հաղթանակների մասին։ Սպիներն այլևս չեն ցավում։ Սպիները հիշողություններ են արթնացնում։ Մեր սրտին հասցված վերքերի սպիները նույնպես հիշողություններ են արթնացնում, որոնք, սակայն, երբե՛ք չեն թուլացնում ներելու մեր հաստատակամությունը և երբե՛ք ի զորու չեն ատելության սերմեր ցանելու մեզ ցավ պատճառած մարդկանց հանդեպ։ 

Շատ դեպքերում, եթե չլինեին այդ սպիները, ապա մեզնից շատերն այդպես էլ չէին փնտրի Աստծուն և չէին ճանաչի այս տիեզերքի ամենաբարի, ամենագթառատ, ամենաարդար ու ամենազորեղ Անձին՝ մեր Տեր Աստծուն։ Այնպես որ մեր սրտի սպիները կարող են նաև գոհության ու շնորհակալության հիշողություններ արթնացնել մեր ներսում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մենք պետք է կարողանանք թե՛ մեր սրտի վերքերը և թե՛ դրանց առաջացրած սպիները վստահել Տեր Հիսուսին։ Եթե դեմ չես, ապա առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ես նախընտրում եմ Քեզ տալ իմ բոլոր վերքերն ու սպիները հենց հիմա։ Ես հավատում եմ, որ Դու դրանք կօգտագործես զորեղ կերպով Քո անունը փառավորելու համար։ Ես իմ ամբողջ սրտով վստահում եմ Քեզ և հավատում եմ, որ Դու կնորոգես ու կբժշկես ինձ։ Աղոթում ու խնդրում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։

Աստվածաշնչում կարդում ենք այս հիասքանչ խոսքերը. «Բայց Նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, Նրա վրա ընկավ, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (‭‭Եսայիա‬ ‭53․5‬)։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: