• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 6 սպտ 2023 թ.

Քո մեղքերի ներումը կարող ես ստանալ այստեղ և հենց հիմա…

Հրապարակման ամսաթիվ 6 սպտ 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, այս շաբաթվա ընթացքում հույս ունեմ օգնելու քեզ քո կյանքում տեղ գտած մեղավորության զգացումից վերջնականապես ազատվելու հարցում, որովհետև Աստված, անկասկած, հենց դա է քեզնից ակնկալում: Ինչևէ, այս զգացողությունը շատ համառ է: Ահա թե ինչու այսօր ուզում եմ խոսել քեզ հետ ներման մասին և հորդորել քեզ, որ Աստծու Խոսքի այս անառարկելի ճշմարտությունը դարձնես քո անխախտ համոզմունքը:

Արդյոք համոզվա՞ծ ես, որ քո մեղքերը ներված են․․․ Եթե ոչ, ապա դրանք կարո՛ղ են ներվել այստեղ և հենց հիմա։

Աստվածաշնչում գրված է. «Ես, Ե՛ս եմ Նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն Ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը» (Եսայիա 43․25)։ 

 

Ներման այս խոստումը կարող է քո կյանքում իրականանալ այստեղ և  հիմա: Աստված չի ասում, որ գուցե մի օր Նա կջնջի քո մեղքերը, այլ Նա ջնջում է դրանք հենց հիմա: Չափազանց կարևոր է իմանալ, որ մեր մեղքերը ներվում են այս երկրի վրա մեր ապրած ժամանակ: Մենք այս հարցում կարող ենք տարբեր մտքեր ու կասկածներ ունենալ, սակայն Աստծո Խոսքն ասում է, որ դա իրոք հենց այնպես է, ինչպես վստահեցնում է Ինքն` Աստված:

 

Աստված գիտի, որ մեր հոգիները կարիք ունեն վստահաբար համոզված լինելու, որ ընդունել են ներումը։ Եվ հենց դրա համար մեզ տրվեց մի սքանչելի խոստում, որ եթե հավատանք Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներին և Նրա կատարած գործին, և որ Նա մահացավ մեր մեղքերի համար Գողգոթայի խաչի վրա և հարություն առավ երրորդ օրը, ապա մեր գործած բոլոր մեղքերը կներվեն ու կջնջվեն:

Աստված երբեք նույն մեղքի համար երկու անգամ հատուցում չի պահանջում: Տեր Հիսուսը վաղուց արդեն վճարել է քեզ համար, և այս առումով դու կարող ես ապահով լինել: 

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, առաջարկում եմ միասին աղոթել և Տեր Աստծու ներման պարգևը ստանալ հենց հիմա. «Երկնային Հա՛յր, Քո Հոգով առաջնորդիր ինձ և ցույց տուր, թե ինչն է իմ կյանքում Քո կամքին հակառակ: Խնդրում եմ՝ ներիր իմ մեղքերը: Շնորհակալ եմ քեզ Տեր Հիսուսի արյան համար, որ մաքրում ու սրբում է իմ բոլոր հանցանքներն ու մեղքերը: Խնդրում եմ՝ օգնիր ինձ ապրելու իմ կյանքը Քո կամքի համեմատ և Քեզնից գոհանալով: Ես իմ ամբողջ սրտով ուզում եմ Քեզ հետ ճիշտ ու մտերիմ հարաբերություն ունենալ: Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»։

 

Կարող ես ուրախանալ, որ քո մեղքերը ներված են և քեզ ստրկացնող կապանքները` կոտրված։ Առաջարկում եմ լսել մի երգ մեր եկեղեցու ձայնասկավառակից, որը հենց ես եմ կատարում։

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես