September-6

Գլխավոր | Հրաշքներ | Քո մեղքերի ներումը կարող ես ստանալ այստեղ և հե՛նց հիմա…

Քո մեղքերի ներումը կարող ես ստանալ այստեղ և հե՛նց հիմա…

Սիրելի բարեկամ, այս շաբաթվա ընթացքում հույս ունեմ օգնելու քեզ քո կյանք այցելած մեղավորության զգացումից վերջնականապես ազատվելու հարցում, որովհետև Աստված, անկասկած, հենց դա է քեզնից ակնկալում: Ինչևէ, այս զգացողությունը շատ համառ է: Ահա թե ինչու այսօր ուզում եմ խոսել քեզ հետ ներման մասին և հորդորել քեզ, որ Աստծո Խոսքի այս անառարկելի ճշմարտությունը դարձնես քո անխախտ համոզմունքը:

Արդյոք համոզվա՞ծ ես, որ քո մեղքերը ներված են․․․ իսկ եթե ոչ, ապա դրանք կարո՛ղ են ներվել այստեղ և հե՛նց հիմա։

Աստվածաշնչում գրված է. «Ես, Ե՛ս եմ Նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն Ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը» (Եսայիա 43․25)։ 

Ներման այս խոստումը կարող է քո կյանքում իրականանալ այստեղ և հե՛նց հիմա: Աստված չի ասում, որ գուցե մի օր Նա կջնջի քո մեղքերը, այլ Նա ջնջում է դրանք հենց հիմա: Չափազանց կարևոր է իմանալ, որ մեր մեղքերը ներված են այս երկրի վրա մեր ապրած ժամանակ: Մենք այս հարցում կարող ենք տարբեր մտքեր ու կասկածներ ունենալ, սակայն Աստծո Խոսքն ասում է, որ դա իրոք հենց այնպես է, ինչպես վստահեցնում է Ինքն Աստված:

Աստված գիտի, որ մեր հոգիները կարիք են ունանալու վստահաբար համոզված լինելու ներումն ընդունած լինելու հարցում։ Եվ հենց դրա համար մեզ տվեց մի սքանչելի խոստում, որ եթե հավատանք Տեր Հիսուսին, Ով մահացավ մեր մեղքերի համար և հարություն առավ երրորդ օրը, ապա մեր բոլոր մեղքերը, կներվեն ու կջնջվեն:

Աստված երբեք երկու անգամ նույն մեղքի համար հատուցում չի պահանջում: Տեր Հիսուսն վաղուց արդեն վճարել է քեզ համար, և այս առումով դու կարող ես ապահով լինել: 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, առաջարկում եմ միասին աղոթել և Աստծո ներման պարգևը ստանալ հենց հիմա. «Երկնային Հայր,  Քո Հոգով առաջնորդիր ինձ և ցույց տուր, թե ինչն է իմ մեջ Քո կամքին հակառակ: Ներիր իմ մեղքերը: Շնորհակալ եմ քեզ Տեր Հիսուսի արյան համար, որը մաքրում ու  սրբում է իմ մեղքերը: Խնդրում եմ օգնիր ինձ ապրել իմ կյանքը Քո կամքի համեմատ և Քեզնից գոհանալով: Ես իմ ամբողջ սրտով ուզում եմ Քեզ հետ ճիշտ ու մտերիմ հարաբերությունների մեջ ապրել: Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամեն»։

Կարող ես ուրախանալ, որ քո մեղքերը ներված են և քեզ ստրկացնող կապանքները կոտրված։ Առաջարկում եմ լսել այս երգը մեր եկեղեցու ձայնասկավառակից, որը հենց ես եմ կատարում 🙂

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: