• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 11 մրտ 2021 թ.

Ընկեր!, Քո կյանքի համար Աստծո խոստումները ճանապարհին են

Հրապարակման ամսաթիվ 11 մրտ 2021 թ.

«Աստծո խոստումները չեն ուշանում… Դրանք պարզապես ճանապարհին են»։

Աստված խոստացել է, և դու դեռ չե՞ս տեսել դրանց իրականցումը քո կյանքում: Արդյոք սա նշանակում է, որ Նա չի՞ պահել Իր խոստումը:

Աստվածաշունչն այն լույսն է, որը լուսավորում մեր ուղին և ուղղորդում է մեր բոլոր քայլերը։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի կամ կխոսի և չի՞ կատարի» (‭‭Թվոց‬ ‭23․19)։

Եվ դեռ ավելին, Աստված պատրա՛ստ է իրականացնելու Իր Խոսքը: Նա պատրաստակա՛մ է անելու այն, ինչը խոստացել է․ «Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև Ես պիտի հսկեմ Իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն» (Երեմիա 1․12)։

Աստված երբեք չի թողնում մեզ ձեռնունայն և անորոշության մեջ: Նա կիրագործի այն ամենն, ինչ ասել է: Դու կարող ես դրանում համոզված լինել, որովհետև Նրա Խոսքը անսասան է և անսխալական։ Այլ կերպ ասած, Աստծո Խոսքը երբե՛ք չի հնանում ու չի փոփոխվում։ 

Սիրելի Ընկեր, դու կարող ես վստահաբար հույսդ դնել Նրա խոստման վրա: Աստված կատարելու է այն, ինչը խոստացել է: Երբ Նա մի բան է ասում, ապա դա անպայման կատարում է (Թվոց 23.19):

Մնա´ ուժեղ և թո´ւյլ մի տուր, որ քեզ այցելի հուսալքությունը: Կանգ մի´ առ: Պահպանի´ր հոգու հանդարտություն, եղի՛ր վստահ և հավատա՛, որ Աստծո խոստումը քո կյանքի համար արդեն իսկ իրագործման ճանապարհին է

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես