Fabruary-10

Գլխավոր | Հրաշքներ | Քո կյանքը պատահականության արդյունք չէ

Քո կյանքը պատահականության արդյունք չէ

Սիրելի՛ բարեկամ, ուզում եմ որ վստահ լինես, որ քո լույս աշխարհ գալը եղել է Տեր Աստծու կամքով։ Նա փափագել է, որ դու ծնվես: Նա դեռ շատ վաղուց էր ծրագրել քո լույս աշխարհ գալն ու կյանքիդ օրերը: Ահա թե ինչ ենք կարդում այս հրաշալի սաղմոսում. «Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և Քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար» (Սաղմոս 139․16):

Աստվածաշնչյան այս հատվածում գեղեցիկ կերպով խոսվում է մեր հանդեպ Աստծու ունեցած անսահման խորը սիրո և հոգատարության մասին: Քո ծնվելը որոշվել է հենց Իր՝ Արարչի կողմից: Նրա ծրագրերը քո կյանքի համար կատարյալ են, և ո՛չ ոք չի կարող հակառակվել դրանց:

Գուցե դու ընտանիքում այնքան էլ սպասված չես եղել կամ, եթե անգամ սպասված ես եղել, այնուամենայնիվ, չես ստացել այն սերն ու ջերմությունը, որը սովորաբար ստանում են մյուս երեխաները։ Գուցե մանկության տարիներին և անգամ դրանից հետո եղել ես մերժված ու անտեսված: Եթե դա ադպես է, ապա չսիրված ու մերժված լինելու զգացողությունդ կարող է հետևել քեզ մինչ հիմա, և հնարավոր է, որ հասուն տարիքում նույնպես զգաս դրա ճնշող ազդեցությունը քո կյանքի վրա:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր Տիրոջից հատուկ ուղերձ ունեմ քեզ համար, և այն հետևյալն է՝ քո ծնվելը պատահականություն չի եղել: Դու սպասված ես եղել ու սիրված քեզ կյանք պարգևած Աստծու կողմից: Նրա սերը քո հանդեպ երբե՛ք չի նվազել և երբե՛ք չի մարի:

Ահա թե ինչ է Աստված ասում Իր Խոսքի մեջ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը վստահել են Տեր Աստծուն և այս կյանքն ապրում են Նրա կամքին համահունչ կերպով։ Հույս ունեմ, որ դու նույնպես որոշել ես ճանաչել Տեր Աստծու կամքն ու քո կյանքը համապատասխանեցնել Նրա ակնկալիքներին։ Եթե այո, ապա հետևյալ խոսքերը նաև քեզ են ուղղված․․․

  • «Քո անունը գրված է Կյանքի Գրքում» (տե՛ս Հայտնություն 3․5 խոսքը)։
  • «Քեզ դիպչողը Աստծու աչքի բիբին է դիպչում» (տե՛ս Զաքարիա ‭2․8 խոսքը‬)։
  • «Քեզ վրա Նրա անունն է կոչված, և դու ստեղծված ես Տեր Աստծու փառքի համար» (տե՛ս Եսայիա 43․7 խոսքը‬)։
  • «Դու ստեղծված ես Աստծու պատկերով և նմանությամբ» (տե՛ս Ծննդոց 1․27 խոսքը‬)։
  • «Դու Աստծու ձեռքի գործն ես և մարդկանց առջև Նրա անունը սրբացնելու միջոցը» (տե՛ս Եսայիա 29․23 խոսքը‬)։

Նայի՛ր քեզ Աստծու աչքերով։ Դու իրապես հրաշալի ես արարված։ Դու Տեր Աստծու իմաստության և ստեղծագործ մտքի, ողորմածության ու սիրո կենդանի ապացույցն ես: 

Ապրի՛ր այս կյանքը որպես Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ, և քո շրջապատում շատ շատերը երախտապարտ են լինելու, որ Աստված արարել է քեզ ու լույս աշխարհ է բերել քեզ նման մարդու․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: