• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 17 մրտ 2023 թ.

Քո արարքները հավիտենական կարևորություն ունեն

Հրապարակման ամսաթիվ 17 մրտ 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, իսկ գիտե՞ս, թե ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք Աստծուց հայտնություն ենք ընդունում այն մասին, թե որքա՜ն շատ է Տեր Հիսուսը սիրում մեզ:Մի օր Տերը Բեթանիայում Սիմոնի տանն էր: Այնտեղ մի կին մոտեցավ Նրան և շատ թանկարժեք յուղ լցրեց Նրա գլխին: (Տե՛ս Մատթեոս 26․7 խոսքը)։Այդ կինն անսահման մեծ երախտագիտություն ու սեր էր տածում Տեր Հիսուսի հանդեպ: Նա բառացիորեն իր սիրո արտահայտությունը՝ այդ չափազանց արժեքավոր յուղը լցրեց Տեր Հիսուսի վրա: Այնտեղ հավաքվածները և անգամ Տեր Հիսուսի աշակերտներն ապշած էին նրա այդ արարքից։ Չէ՞ որ այդ յուղով կարելի էր օգնել աղքատներին կամ իրենց գանձապահին ավելի մեծ գումար տրամադրել ծախսերի համար:Սակայն Տեր Հիսուսը պաշտպանեց այս կնոջը ներկաների կշտամբանքից: Նրա համար այս կնոջը արածը սիրո մեծագույն դրսևորում էր: Նա նույնիսկ ասաց, որ քանի դեռ Ավետարանը քարոզվում այս աշխարհում, այն պատմվելու է ի հիշատակ հենց Իրեն՝ Տեր Հիսուսին։ Ավելի քան 2000 տարի է անցել այդ դեպքից: Այս կինն, անշուշտ, երբեք էլ չէր կարող պատկերացնել, որ իր սիրո այդ դրսևորումը վերապատմվելու է եկող բազմաթիվ դարերի ընթացքում։ Շատ մեծանուն տղամարդկանց ու կանանց զորավոր արարքներ են մոռացվել պատմության ընթացում, սակայն այն կնոջ արածը Տեր Հիսուսի հանդեպ այսօր էլ պատմվում է ամբողջ աշխարհում:Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երբ մարդը բացահայտում է, թե որքա՜ն խորն է Տեր Հիսուսն իրեն սիրում, ապա միայն մեկ երազանք է ունենում՝ փոխադարձ սիրո զորավոր արարքներ գործել հանուն Նրա։ Որոշ մարդիկ կարող են կարծել, թե դա անելը ժամանակի և ջանքի ապարդյուն վատնում է, սակայն մենք պետք է հստակ գիտակցենք, թե որքա՜ն անգին են նման արարքներն Աստծո աչքերին: Դա մեր երախտագիտության դրսևորման գինն է, որն անցնում է ժամանակի միջով և իր իրական արժեքը պահպանում նաև հավիտենության մեջ:Այսօր հորդորում եմ քեզ հատուկ աղոթքով խնդրել Տեր Աստծուն, որպեսզի իմաստություն տա քեզ քո որևէ արարքով կամ նվիրատվությամբ աջակցելու ինչ-որ մեկին կամ Տեր Հիսուսի Քրիստոսի առաքելությանը նվիրված որևէ ծառայության։ Հավատում եմ, որ քո արածը Տեր Հիսուսի աչքերին նույնքան պատվական է լինելու, որքան այն կնոջ օծումը։ Բաց մի՛ թող Նրա սիրուն քո երախտագիտության արարքով պատասխանելու այսօրվա հնարավորությունդ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես