April 15

Գլխավոր | Հրաշքներ | Քո ազատագրությունը շատ մոտ է

Քո ազատագրությունը շատ մոտ է

Սիրելի՛ բարեկամ, Ավագ ուրբաթը Տեր Հիսուսի երկրի վրա անցկացրած վերջին օրն էր՝ նախքան Նրա խաչելությունը։ Նա մատնվեց Հուդայի կողմից, ըստ մարգարեության, և եղավ Պետրոսի ուրացումը։ Նրա աշակերտները ցրվեցին։ Իսկ Նա բանտարկվեց և անարդար դատաստանի առջև կանգնեց։ Նրան դատապարտեցին, ծեծեցին, ծաղրի ենթարկեցին և պահանջեցին Իր խաչն անձամբ տանել այն վայրը, որտեղ էլ Նա խաչվեց ու մահացավ։ Չնայած, որ Նրան մի բան առաջարկեցին խմել, որպեսզի մեղմացնի Իր ցավը, բայց Նա մերժեց։ Նա ընտրեց գլուխ չխոնարհելը մահվան ցավի առջև։  

Տեր Հիսուսի կողքին երկու հանցագործներ խաչվեցին։ Նրանցից մեկը ծաղրում էր Նրան, մինչդեռ մյուսն ասաց. «Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ Քո Թագավորությամբ գաս»։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես»» (‭‭Ղուկաս‬23․3943‬)

Ամենադաժան, անարդար, անտեղի և տանջալի մահվան մեջ էլ, որին մարդկային մարմինն ընդհանրապես ունակ չէր դիմանալու, Տեր Հիսուսն ընտրեց Իր կողքին խաչված հանցագործին ողորմածությամբ պատասխանելն ու նաև հոգատարություն ցուցաբերելն Իր մոր և ամենամտերիմ աշակերտի նկատմամբ. «Երբ Հիսուսը տեսավ իր մորն ու նրա կողքին կանգնած իր սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց»։ (‭‭Հովհաննես19․2527


Երբ Տեր Հիսուսը մահացավ խաչի վրա, Նրան խաչից իջեցրեցին, կտավով փաթաթեցին Նրա մարմինը և գերեզման դրեցին։ 


Տեր Հիսուսի մահը խաչի վրա ահավոր էր։ Այն ահավոր էր բոլոր առումներով՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր և թե՛ հոգեպես։ Նման մահը ամենացավոտ երևույթն է, որը մարդը կարող է տանել։ Ինչո՞ւ պետք է Տեր Հիսուսը հնազանդվեր Հոր կամքին։ Եվ ինչո՞ւ էր Հայրը կամենում, որ Իր միակ Որդին այդքան չարչարվի ու նման մեծ տառապանքով անցնի։ Աստծո ճանապարհներն իրապես մեր ճանապարհները չեն, բայց այն հաղթանակը, որը եղավ Տեր Հիսուսի մահվան ու հարության արդյունքում, հավիտենապես փրկեց մեր հոգիները։ 

Տեր Հիսուսի մահը բոլոր հավատացյալ քրիստոնյաների համար դարձավ՝ մեղքերից վերջնական ու կատարյալ փրկագնման օր։ Մենք ի վիճակի չէինք ջնջելու մեր մեղքերը։ Մեր ձեռքերը մշտապես աղտոտված կլինեին մեր ողջ կյանքի ընթացքում գործած մեղքերի պատճառով։ Բայց Տեր Հիսուսը քանդեց մեր կյանքի մահվան եւ մեղքի կապանքները։ 

Այսօր և վաղը, հրավիրում եմ քեզ միասին գնալու մի վայր, որտեղ լինելը բոլորովին էլ չկա վայելք… Դա մեր տառապանքների վայրն է, մեր սուգի, ցավերի ու վերքերի ոլորտը…

Կյանքը միշտ չէ, որ ընթանում է այնպես, ինչպես մենք ենք պատկերացրել. բավական է մեկ հեռախոսազանգ, անսպասելի մի վատ լուր, հարաբերությունների մեջ բաժանում, ողբերգական որևէ դեպք․․․ և կյանքում ամեն բան կարող է կտրուկ փոխվել։ 

Դո՞ւ էլ ինձ նման երբևէ հարցրել ես ինքդ քեզ. 

  • Որտե՞ղ է Աստված այդպիսի պահերին։
  • Արդյոք Նա տեսնո՞ւմ է, թե ինչի միջով եմ ես հիմա անցնում։ 
  • Արդյոք ինչի՞ն է Նա սպասում, որպեսզի վերջապես Իր ձեռքը մեկնի ու օգնի ինձ։ 
  • Ինչո՞ւ է Նա լքել ինձ։

Մոտ 2000 տարի առաջ այս օրը Տեր Հիսուսն էլ լքվածության և տառապանքի նույն զգացումներն էր ապրում։ Հիշո՞ւմ ես Նրա խոսքերը. «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր Ինձ» ‭‭(Մատթեոս‬27․46‬)։ 

Այո՛, երբ մեր նեղությունն ու շփոթվածությունը աննախադեպ ուժգին են, մենք էլ որոշակիորեն կարող ենք զգալ այն, ինչը Տեր Հիսուսն էր զգում խաչի վրա լքվածության առումով։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այդուհանդերձ, ամենախորը նեղության մեջ, Աստված շարունակում է մնալ քո կողքին, և Նա, իհարկե, գիտի, թե ինչի միջով ես դու անցնում։ Նա զգում է քո ցավը։ Այսօր էլ Նա կրկին ասում է այս խոսքերը քեզ համար. «Նա կկանչի Ինձ, և Ես պատասխան կտամ նրան. Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան և փառավոր կդարձնեմ նրան» (‭‭Սաղմոս‬91․15‬

Ո՛չ, Նա չի՛ հեռանում քեզնից։ Ո՛չ, Նա չի լքում քեզ՝ «սպասելով մինչ ամեն բան կանցնի»։ Աստված քեզ հե՛տ է։ Քո բոլոր փորձությունների մեջ Նա քո կողքի՛ն է։ 

Աստված սիրում է քեզ և պահում է քո անձը։ Նրա ականջները փակ չեն քո աղաղակների համար։ Բարձրացրո՛ւ աչքերդ վեր և լցվի՛ր հավատքով, որ քո ազատագրությունն ազդարարող զանգը հնչելու է ճի՛շտ ժամանակին և նորի՛ց գալու են լավ, բարի ժամանակները։ 

Այո՛, քո ազատագրությունը մոտ է այնքան, որքան մոտ էր հարության օրը խաչելության օրվան։ Համբերի՛ր։ Երբեք չմոռանա՛ս, որ Աստված կատարում է Իր խոստումները։ Քո կյանքի ամենածանր պահերին ապավինի՛ր Տեր Աստծո օգնությանը և շուտով քո կյանքի դժվարությունները դառնալու են Աստծո անվանը փառք բերող վկայություններ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: