May-25

Գլխավոր | Հրաշքներ | Տերը պաշտպանում ու պահում է քեզ

Տերը պաշտպանում ու պահում է քեզ

Սիրելի՛ բարեկամ, անհնարին է, որ տեսած չլինես իր առաջին քայլերն անող երեխայի։ Իհարկե, մի ժամանակ ինքդ էլ եղել ես նման կարգավիճակում, բայց այսօր արդեն դժվար թե հիշես, որ առաջին քայլերդ անում էիր չափազանց մեծ զգուշավորությամբ, քանի որ ամեն գնով ձգտում էիր խուսափել ընկնելուց, կապտուկներից և ստացած հարվածներից։

Գուցե հիմա ժպտացիր իմ այս համեմատության պատճառով՝ պատկերացնելով քեզ առաջին քայլերն անող փոքրիկ ու անհոգ մանչուկի տեսքով։ Սակայն ես ուզում եմ շարունակել այդ իրական համեմատությունը։ Անշուշտ, քո առաջին քայլերն անելիս դու միայնակ չես եղել։ Սովորաբար, երեխային նախ սովորեցնում են քայլել՝ նրա ձեռքից բռնած։ Իսկ հետո երկու հոգով կանգնում են իրարից ոչ շատ հեռու և, ձեռքերով ապահովության յուրօրինակ պարիսպ կազմելով, թույլ տալիս երեխային, որպեսզի նա գնա մի ծնողից մյուսի մոտ։ 

Իմ հովվական ծառայության ընթացքում բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել, որոնք իրենց դժվարությունների ու հոգսերի ճնշվածության բեռի տակ կքված ասել են ինձ, որ համոզված են, թե Աստված լքել է իրենց և կորցրել են իրենց կյանքի դժվարությունների ավարտը տեսնելու հույսը։ Այդ մարդիկ իրենց մոլորված ու միայնակ էին զգում։ 

Աստվածաշունչը հետևյալն է մեզ սովորեցնում․ «Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, Քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, Քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94․18-19):

Նախ, եթե մենք հավատում ենք, որ Հայր ունենք Երկնքում և Նա ամենակարող է, ապա պետք է նաև ընդունենք, որ եթե մենք, լինելով անկատար ծնողներ, մեր երեխային վտանգի առաջ միայնակ չենք թողնում, ապա որքան առավել մեր կատարյալ Հայրը մեզ չի թողնի մեր դժվարություններին դեմ հանդիման միայնակ պայքարելու, երբ մենք այդ հարցում անհաստատ ենք, անհմուտ և վախվորած նման առաջին քայլերն անող երեխայի։ 

Ծնողը իր տարածած ձեռքերի շնորհիվ նման երեխայի համար մի նոր աշխարհ է ստեղծում, որտեղ կա ընկնելու ապահովություն, սակայն, միևնույն ժամանակ, խրախուսվում է չընկնելու և առաջ ընթանալու ջանքը։ Այս ամենի հեղինակը ծնողների տարածած ձեռքերն են և քաջալերական բացականչությունները։ 

Մեր երկնային Հայրը մեզ շրջապատել է Իր ծնողական կատարյալ ուշադրությամբ և մեծ իմաստություն պարունակող համբերությամբ։ Եթե միայն հույսդ Նրա զորավոր ձեռքի վրա լինի, ապա երբե՛ք չես հեռանա Նրանից այնքան, որ սայթաքելիս, չկարողանաս հենվել այդ ապահով ու վստահելի ձեռքի վրա։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, նույնիսկ եթե քո կյանքի ուղիներում ընկնես ու տարբեր աստիճանի հոգևոր վերքեր ստանաս, Նա քեզ կբարձրացնի, կմխիթարի, քնքշորեն կհոգա քո մասին։ Ընդամենը պետք է հայացքդ դեպի Տերը դարձնես, և Նա կբարձրացնի ու ցույց կտա քեզ ճիշտ ճանապարհը:

Հենց այս պատճառով է, որ անկախ քո կյանքի դժվարություններից ու ստացած հարվածներից, դու կարող ես ապահով շարունակել ընթացքդ։ Առաջ շարժվի՛ր առանց վախի հենց այն ծրագրով ու նախանշած ուղիներով, որն Աստված է պատրաստել քեզ համար։ Քո երկնային Հայրը կատայալ բարությամբ ու հոգատարությամբ հսկում է քո ընթացքը: Նա միշտ քո կողքին է՝ ճիշտ այն տեղում, որտեղ կարող ես սայթաքել, ճիշտ այն ժամանակ, երբ կարող է բռնել քեզ, եթե տեսնի, որ ընկնում ես:

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Հա՛յր, շնորհակալ եմ, որ այդքա՜ն ուշադիր ես իմ կյանքի ու ընթացքի հանդեպ։ Եթե ես Քեզնից չհեռանամ, Դու չես թողնի, որ ընկնեմ ու վնասվեմ։ Եվ նույնիսկ երբ ընկնում եմ, Դու ինձ բարձրացնում ես, մխիթարում, վերականգնում և սովորեցնում ամուր ու անսայթաք քայլելու կերպը: Ես մեծարում եմ Քեզ Քո սիրո համար: Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: