• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 25 մրտ 2023 թ.

Վկայելու համար քո քաջությունը կարող է կյանքեր փրկել

Հրապարակման ամսաթիվ 25 մրտ 2023 թ.

«Իսկ եթե հենց քո՛ համարձակության և վկայության շնորհիվ է մարդը հանդիպելու Տեր Հիսուսին․․․»։

Սիրելի՛ Ընկեր, այսօր ուզում եմ մի կարճ պատմություն պատմել քրիստոնյա և մուսուլման երկու կանանց մասին, ովքեր համոզված էին, որ հավատում են ճշմարտությանը: Երկուսն էլ ուզում էին, որ դիմացինն իմանա, որ հենց ինքն է ճշմարիտ հավատքի հետևորդը: Եվ այսպես, քրիստոնյա կինը համարձակություն ունեցավ հստակ ու անկաշկանդ կերպով վկայելու մուսուլման կնոջը և Աստվածաշունչ նվիրեց նրան։ Վերջինս, համոզված լինելով, թե իր կրոնն է ճշմարիտը, ի պատասխան, նրան Ղուրան փոխանցեց:

Սակայն Աստվածաշնչի ընթերցումը այդ մուսուլման կնոջ համար կատարվող աղոթքների հետ միասին մեծագույն ազդեցություն ունեցավ նրա վրա: Նա իր ամբողջ սրտով սկսել էր փնտրել ճշմարտությունը և վերջապես գտավ… Տեր Հիսուսին: Նա հանդիպեց հարություն առած Տիրոջը և ասաց հետևյալը. «Եթե անկեղծ, ապա ինձնից ավելի շատ հավատք էր պահանջվում Հիսուսին չհավատալու համար, քան հավատալու»։

Որքա՜ն հուզիչ հայտարարություն: Եվ այո՛, դա ճշմարիտ է։ Հաշվի առնելով բոլոր պատմական փաստերն ու Տեր Հիսուսի մերօրյա գործերը՝ պնդելը, թե Տեր Հիսուսը գոյություն չունի կամ հարություն չի առել, ավելի մեծ հավատք է պահանջում, քան ընդունելը, որ Նա իսկապես իրական է և այսօր էլ գործում է մարդկանց կյանքերում:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ես քաջալերում եմ քեզ այսօր, որպեսզի չկաշկանդվես և հարություն առած Քրիստոսի հանդեպ քո հավատով կիսվես շրջապատիդ մարդկանց հետ: Եղի՛ր համարձակ: Եղի՛ր նրբազգաց: Եղի՛ր անկեղծ։ Եղի՛ր իմաստուն։ Մի՛ վախեցիր: Աստված կտա քեզ այն խոսքերը, որոնց կարիքը կունենաս Քրիստոսի մասին վկայելու ժամանակ:«․․․այլ այդ պահին ինչ որ ձեզ տրվի, ա՛յդ ասեք, որովհետև դուք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին» (‭‭Մարկոս‬ ‭13.11):Դու կզարմանաս, երբ Աստված գերբնական կերպով հաստատի Տեր Հիսուսի մասին քո փոխանցած վկայությունը։ Մի՛ պահիր ճշմարտությունը քո մեջ: Տեր Հիսուսի իրական լինելու մեծագույն հրաշքը դու պետք է փոխանցես նաև մյուս մարդկանց։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես