• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 30 օգս 2022 թ.

Ո՞վ է պարտվել ճակատամարտում

Հրապարակման ամսաթիվ 30 օգս 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, լսե՞լ ես արդյոք նման արտահայտություն՝ ճակատամարտն արդեն պարտված էր նախքան այն սկսելը։ Այս արտահայտությունը կարող է քեզ զարմացնել, սակայն եթե դու քո ամբողջ սրտով վստահում ես Տեր Աստծուն և որոշում ես կայացրել այսուհետև ապրելու Տեր Հիսուսի աշակերտի կյանքով, ապա քեզ համար լավ նորություն կա՝ Աստված տիրում է քո կյանքի ցանկացած իրավիճակում և Նրա իշխանության տակից ոչ մի իրավիճակ չի կարող դուրս մնալ։ Հենց այդ պատճառով էլ կարող եմ վստահ հայտարարել, որ ճակատամարտն արդեն իսկ պարտված է նախքան այն սկսելը... թշնամու համար։

 

«․․․իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց Նրանով» (Կողոսացիս 2.15

 

Առաջ ընթացի՛ր քո ողջ ուժով ու զորությամբ՝ քո շրջապատի մարդկանց վկայելով, որ Տեր Աստծո Խոսքը ճշմարիտ է, իսկ խոստումները՝ իրական։ Մեր հաղթանակները լավագույն ավետարանչությունն են։ Մարդկանց գրավում են հաղթող մարդիկ։ Իսկ Աստված արդեն իսկ ապահովել է մեր հաղթանակը հոգևոր ցանկացած ճակատամարտում։ Տեր Աստծո խոստումները լավագույն հիմք են այդ հաղթանակների համար։ Ընդամենը պետք է բավարարել այդ խոստումներին տիրանալու պայմաններին։ Իսկ դրա համար պետք է ոչ միայն ընթերցել Աստծո Խոսքը, այլև ուսումնասիրել այն։ 

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո հաղթանակների գրավականը հավատարմությունն է Տիրոջ կամքին և Նրա Խոսքի սկզբունքներին։ Շատերը փորձում են առանց հավատարմության հաղթել հոգևոր ճակատամարտերում։ Արդյունքը լինում է ջախջախված պարտությունն ու փլուզված կյանքը։ Վստահի՛ր Աստծուն։ Նրա հաղթանակները հավատարիմների համար են։ Հավատարի՛մ մնա Տեր Հիսուսի խոսքերին և կտեսնե՛ս, թե ինչպես ես դառնում այս կյանքում վստահ հաղթանակներ տոնող մեկը․․․

 

«Այդժամ Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8․31-32):

 

Աղոթի՛ր ինձ հետ միասին այս աղոթքով․ «Իմ բարի և հաղթող Աստվա՛ծ, շնորհակալ եմ Քո ամբողջական և լիակատար հաղթանակի համար, որն իմ ներաշխարհը լցնում է արդարությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ: Տե՛ր, շնորհակալ եմ ինձ շնորհած Քո թանկ փրկության համար և Քո զավակը կոչվելու ու Քեզ պատկանելու ուրախության համար: Շնորհակալ եմ, որ Քո Խոսքին հավատարիմ մարդկանց դու հնարավորություն ես տալիս Քո աշակերտները դառնալու։ Քո սերը սահման չունի, իմ Տե՛ր։ Դու Քո աշակերտներին սովորեցնում ես հաղթելու հմտությունները, և ինձ Քո աշակերտ դարձնելը վերջ դրեց մահվան զորությանը և բացեց հավիտենական կյանքի դռներն իմ առջև: Ես երկրպագում եմ Քեզ և փառաբանում, քանի որ Քո շնորհիվ իմ կյանքի թշնամին մշտապես պարտված է: Գոհանում եմ և աղոթում Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես