Սիրելի բարեկամ, այսօր թույլ տուր, որպեսզի այս խոսքերի միջոցով Աստված անհատապես խոսի քեզ հետ:
«Ո՞վ եմ ես քեզ համար։
Նա,Ով պատասխանում է քո աղոթքների՞ն, Ով անհնարի՞նն է անում քո կյանքում, Ով լուծումնե՞ր է տալիս քո խնդիրներին․․․
Արդյոք քեզ համար Ես հենց Նա՞ եմ, Ով արձագանքում է քո կարիքներին, Ով հատ առ հատ սրբում է քո արցունքները։
Ես ուզում եմ քեզ համար լինել հենց այսպիսին։ Եվ սա դեռ ամենը չէ․․․
Ես ուզում եմ, որպեսզի դու ըմբեռնես ու մուտք գործես Իմ կյանքի խորությունները, Իմ էության կենտրոնը՝ Իմ սրտի մեջ։ Ես հրավիրում եմ քեզ ցանկացած պահի պարուրված լինել Իմ ներկայությամբ և վայելել այն՝ թույլ տալով Ինձ շարունակաբար առաջնորդել ու զարմացնել քեզ նորանոր բարիքներով, որ կանեմ քո կյանքում։
Իմ սերը լուսավորում է մարդու կյանքը։ Այն նման է թարմություն փչող մի մեղմ զեփյուռի։ Սակայն Իմ սերը նաև այրող կրակ է։ Իմ սերը հոգացել է քեզ համար։ Իմ սերն ապահովել է քեզ կյանքի ու աստվածապաշտության համար անհրաժեշտ ամեն բաներով։ Իմ սերը արձագանքել է քո կարիքներին։ Իմ սերը քեզ համար զոհաբերել է ամենաթանկը։
Ես սիրում եմ քեզ, իմ սիրելի զավակ, և ցանկանում եմ, որպեսզի քո յուրաքանչյուր շնչառության հետ դու ավելի ու ավելի մոտենաս Ինձ։ Ամեն ակնթարթ ես փափագում եմ, որ կատարելապես Իմը լինես։ Ես ցանկանում եմ քո կողքին լինել թե՛ ուրախության և թե՛ տխրության պահերին, երբ դու վշտի մեջ ես և երբ ցնծում ես ուրախությունից։ Ես պարզապես ցանկանում եմ միշտ քեզ հետ լինել։
Ես երբե՛ք հույսս չեմ կտրելու քեզնից։ Չե՛մ թողնելու քեզ ու չե՛մ լքելու քեզ, որովհետև Ես փափագում եմ բնակվել քո մեջ, որովհետև այդ Ե՛ս եմ քեզ արարել, Ե՛ս եմ քեզ կյանք տվել և դու Ի՛մն ես․․․ որովհետև ուզում եմ, որ քո ամեն որոշումից ու ամեն մի քայլից առաջ գնա Իմ սերը։ Ես քո կողքին եմ։ Ես այստեղ եմ հե՛նց քեզ համար»։
Աստվածաշնչյան մեջբերումներ, որոնց հիման վրա կառուցվել է այսօրվա ուղերձը՝ Երգ Երգոց 8․6, Բ Օրինաց 4․31, Սաղմոս 37․28
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը