• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 21 փտր 2022 թ.

Նրա սերը կատարյալ է

Հրապարակման ամսաթիվ 21 փտր 2022 թ.

Սիրելի՛ Ընկեր, իմ և քո հանդեպ Տեր Աստծո սերը կատարյալ է։ Սա նշանակում է, որ ոչինչ պետք չէ ավելացնել այն ավելի լավը, ավելի խորը կամ ավելի քաղցր դարձնելու համար։ Այն կատարելապես բավարարում է իմ և քո սրտի կարիքները։ «Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզանից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» (‭‭Եսայիա‬ ‭54․10‬‬):

 

  • Այդ սերը նման է հորդառատ անձրևի, որը թափվում է չոր հողի վրա։

  • Այդ սերը նման է մեղմ ու թարմացնող քամու, որը զովացնում է քեզ ամառվա տապին։

  • Այդ գորովը, որ Նա տածում է քո հանդեպ բոցավառ ու ջերմացնող կրակի նման է ցրտաշունչ ձմռան սառնության մեջ։

 

Աստված սիրում է քեզ։ Եթե միայն ուշադիր լինես ու փորձես տեսնել կամ լսել… Աստծո սերն ամենուր է քո շրջապատում։ Ամեն առավոտ Նա քեզ սիրո նամակ է գրում։ Նա արևի առաջին ճառագայթներով լուսավորում ու ջերմացնում է քո սրտի հողը։

Ես ուզում եմ, որ այսօր կտրվես քո հոգսերից, մի կողմ դնես բոլոր անհանգստություններդ և ընդունես այն սերը, որն Աստված ունի քո հանդեպ։ Այսօր աղոթում եմ քեզ համար, որ հավատաս, որ Աստված սիրում է քեզ հե՛նց այնպիսին, ինչպիսին դու կաս։ Եվ այնքա՜ն է սիրում, որ ուզում է վերցնել քեզ Իր ձեռքերի մեջ և քեզ դարձնել այնպիսին, ինչպիսին Ինքն է կամենում, որ լինես։ Հավատա՛, որ Տեր Աստծո սերը քո հանդեպ անսահման է։ Ամուր բռնի՛ր այս հզոր ճշմարտությունը, որպեսզի աստվածային սերը կոտրի քո կյանքի մեղքի ու անիրավության շղթաները, չորացնի տրտմության արցունքներդ և բժշկի սիրտդ ամեն դառնությունից ու վիրավորանքներից։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես