August-22

Գլխավոր | Հրաշքներ | Նրա անունը «Աստված քեզ հետ» է

Նրա անունը «Աստված քեզ հետ» է

Սիրելի՛ բարեկամ, այսօր հրավիրում եմ քեզ, որ միասին բացահայտենք Աստծո մի քանի անուններ, որոնց հանդիպում ենք Աստվածաշնչում:

  • Նա Էլ-Շադայն է, Ամենակարող Աստվածը (Ծննդոց 17.1):  Այս անունով Աստված բացահայտում  է իրեն որպես Աստված, Ով ունի ողջ զորությունը Երկնքում և երկրի վրա։
  • Նա Եհովա Ռաֆան է՝ Տերը, Ով բժշկում է կամ «Քեզ բժշկող Տերը» (Ելից 15.25-26)։ Աստվածային բժշկությունը կարող է ներառել հոգու և մարմնի տարբեր ոլորտներ:
  • Նա Եհովա Նիսին է, Տերն իմ դրոշն է (Ելից 17.8-15)։ Աստված Իրեն այստեղ ներկայացնում է որպես հաղթության Աստված՝ ուժ, քաջություն և ներգրավվածություն:
  • Նա Եհովա Ռոհին է, Տերն իմ Հովիվն է (Սաղմոս 23.1)։ Աստված Իրեն ներկայացնում է որպես Հովիվ, Ով մոտ է յուրաքանչյուր գառնուկի, գիտի յուրաքանչյուրին իր անունով, և հոգ է տանում յուրաքանչյուրի համար յուրահատուկ կերպով։
  • Նա Եհովա Շամման է, Տերն այնտեղ է (Եզեկիել 48.35):  Այս անունը ընդգծում է Աստծո ամենագո լինելը: Աստված ներկա է միշտ և ամենուր: Ոչինչ և ոչ ոք չի կարող փախչել Նրա ներկայությունից: 
  • Նա Եհովա Օսենուն է՝ Տերը, մեր Արարիչը (Սաղմոս 95.6): Աստծո այս անունը հաստատում է, որ ողջ կյանքի աղբյուրը Նրա մեջ է: Նա ստեղծել է ամեն ինչ և Նա է, որ կյանք է հաղորդում բոլորին և ամեն ինչին:
  • Նա Էլ-Խայիմն է՝ Կենդանի Աստվածը (Հեսու 3.10): Աստված Իրեն ներկայացնում է որպես Մեկն, Ով ողջ է ու իրական հավիտենությունից առաջ և ողջ հավերժության համար։ Այսպիսով, Նա Աստված է, Ով գործում է գործնականում՝ առօրյա կյանքի յուրաքանչյուր իրավիճակում: Աստված տեսական Աստված չէ, այլ իրական ու քո կյանքի մեջ ներգրավված Աստված:
  • Նա Էմմանուելն է, Աստված մեզ հետ (Մատթեոս 1.23): Այս անունը տարբերվում է մյուս անուններից նրանով, որ ակնհայտորեն տրվել է նկարագրելու համար Տեր Աստծո մարմնացումը Հիսուս Քրիստոս մարդու մեջ: Աստված հեռավոր Աստված չէ: Նա Աստված է, ով մոտ է մեզ, քանի որ նա ապրել է մարդկային կյանքով, ծանոթ է այս կյանքի բոլոր դժվարություններին ու տառապանքներին և կարող է օգնել քեզ քո նեղությունների ու ճնշվածության մեջ:
  • Նա Յեշուան է, Հիսուսը, Տերն է Փրկությունը (Մատթեոս 1.21): Այս անունը միակ անունն է, որով  մարդիկ կարող են փրկվել. Այս անվանը հավատացողները ընդունում են հավիտենական կյանքի պարգևը։ Իսկ Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը իրենից ներկայացնում է մարդկության փրկության ծրագրի գագաթնակետը:

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, վերջում ուզում եմ քեզ հետ կիսվել Տեր Հիսուսի խոստումներից մեկով. «Եվ ինչ որ Իմ անունով խնդրեք, կանեմ, որպեսզի Հայրը Որդու միջոցով փառավորվի» (Հովհաննես14.13

Այսօր խնդրի՛ր Նրան այն ամենի համար, ինչը պետք է քո և քո շրջապատի մարդկանց կյանքի դժվարությունները հաղթահարելու համար։ Խնդրի՛ր հավատքով և վստահությամբ, եթե դու Նրա աշակերտն ես և ճանաչում ես Նրա կամքն ու համոզված ես, որ խնդրանքդ չի հակասում Տեր Աստծո կամքին։ Խնդրի՛ր և կստանաս։ Այդպես է ասում Աստծո անսխալական Խոսքը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: