August-10

Գլխավոր | Հրաշքներ | Մի՛ փախչիր դժվարություններից ?

Մի՛ փախչիր դժվարություններից ?

Սիրելի բարեկամ, երբևէ նկատե՞լ ես, որ դժվարության հանդիպելիս մեր ինքնապաշտպանության առաջին արձագանքը հիասթափությունն է։ 

Դժվար է հասկանալ, թե ինչո՛ւ է ամուսինդ կամ կինդ անդադար հեռախոսին նայում, երբ դու խիստ կարիք ունես, որպեսզի նա  քեզ ժամանակ հատկացնի։ Ինչո՛ւ են քո աշխատակիցներն ամեն բան անում, որպեսզի աշխատանքդ հնարավորինս բարդացնեն։ Եվ ինչո՞ւ հովիվը ժամանակ չունի կամ չի կարողանում քեզ օգնել, երբ խնդիրներդ, ավելի քան երբևէ, հրատապ լուծման կարիք ունեն․․․   

Եվ գործի է դրվում ինքնապաշտպանության մեր բնազդը։ Արդյունքում, մենք փախչում ենք։

Մենք ջանք ենք անում կամ գոնե լրջորեն մտածում, որպեսզի նման իրավիճակներից հետո փոխենք մեր՝

  • Եկեղեցին,
  • Ամուսնուն կամ կնոջը,
  • Աշխատանքը,
  • Բնակավայրը,
  • Ընկերներին,
  • Եվ այլն․․․

Հետո, հիմնականում, այդ նույն դժվարությունները կրկնվում են արդեն նոր իրավիճակում․․․ Գուցե մենք ամեն բան անենք, որպեսզի մերժենք դրանց առկայության փաստը։ Եվ նախընտրենք չնկատել դրանք․․․

Սակայն դրանցից փախչելու փոխարեն, Տերը, որքան էլ անտրամաբանական ու զարմանալի թվա, մեզ հորդորում է ուրախություն գտնել դժվարությունների մեջ և նույնիսկ վայելել դրանք հաղթահարելու բերկրանքը։ 

«Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ (Բ Կորնթացիս 12․10)։ 

Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ այդ դժվարությունները քեզ ուղերձ են փոխանցում։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ի՞նչ է ուզում փոխանցել քեզ Աստված։

Քո Երկնային Հայրն ուզում է, որ քայլես Իր պարգևած հաղթանակների մեջ, քանի որ Նա արդեն քեզ համար ամեն բան հոգացել է։ Նրա շնորհը միայն բավական է․․․ Կարող ես դառնությունդ փոխել ներողամտության։ Քեզ համար անհնարինը փոխել Նրա համար հնարավորով։ Գուցե անհրաժեշտ է, որ ավելի իմաստո՞ւն լինես քո դատողություններում, վերանայե՞ս առաջնահերթություններդ, կամ բարելավե՞ս հաղորդակցության հմտություններդ։    

Աստված Իր սիրով քեզ այս քաջալերական խոսքերն է փոխանցում․ «Ես սիրում եմ քեզ հենց այնպիսին, ինչպիսին որ կաս։ Եվ այնքա՜ն եմ քեզ սիրում, որ չեմ կարող քեզ թողնել այդպիսին։ Ես կարո՛ղ եմ քեզ տանել առաջ, բարձրացնել։ Դու կարո՛ղ ես խաղաղության մեջ ապրել․․․ Իմ շնորհը զորավոր կերպով դրսևորվելու է քո տկարության մեջ։ Ես քեզ հետ եմ։ Մի՛ վախեցիր և դժվարություններից փախչելու փոխարեն, սովորի՛ր հաղթահարել դրանք»։  

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: