September2

Գլխավոր | Հրաշքներ | Մեղքի զգացո՞ւմ․․․ Ո՛չ, շնորհակալ եմ

Մեղքի զգացո՞ւմ․․․ Ո՛չ, շնորհակալ եմ

Սիրելի՛ բարեկամ, այս խոսքերն արդյոք ծանո՞թ են քեզ: Գուցե դո՞ւ էլ ես խոսում կամ մտածում այս կերպ․ 

  • Այսօր կրկին բավականաչափ ժամանակ չտրամադրեցի Աստծուն…
  • Ես պետք է/կարող էի ավելի շատ Աստվածաշունչ կարդալ…
  • Ես կուզեի ավելին անել Տիրոջ համար…

Հիմա հստակ ուզում եմ քեզ ասել, որ Տեր Աստծու առաջնային ակնկալիքը քեզնից քո արած այս կամ այն բանը չէ՝ բարի գործերը, ավելի շատ աղոթքները, ավելի շատ այս կամ այն հոգևոր դրսևորումներ ունենալը և այլն։ Անշուշտ, այս ամենը կարող է քեզ օգնել, որ ավելի մոտենաս Նրան և ավելի լավ ճանաչես Նրան:

Բայց այս՝ պարտադիր թվացող գործերից շատ ավելի շատ Աստված քե՛զ է ուզում՝ քո ամբողջական նվիրումն Իրեն: Սի Էս Լյուիսն ասում է․ «Աստված մեզանից որևէ բան չի ուզում, Նա հենց մեզ է ուզում»:

Եթե դու կենտրոնանում ես ինչ-որ բան անելու վրա, մեղավորության զգացումը արագ բարձրացնում է իր տգեղ գլուխը: Սակայն Աստված չի ուզում քո ուսերին ծանրացնել դատապարտության զգացումը… Նա ուզում է, որ դու քեզ ազատ զգաս, որպեսզի քեզ մեղավոր չզգաս որևէ բան չանելու պատճառով: Ինչո՞ւ: Որովհետև ամեն բանից առավել Նա քո սիրտն է ուզում: Նա ուզում է ուղղակի, անմիջական հարաբերություն քեզ հետ, այլ ոչ թե ձևական ու մակերեսային հնազանդություն:

Առակներ 23․26 խոսքում կարդում ենք. «Սիրտդ ի՛նձ տուր, որդյա՛կ իմ, և քո աչքերը թող հառեն իմ ճանապարհներին»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ այսօր երկրպագենք Աստծուն միասին, ամբողջ սրտով՝ Էջմիածնի Էմմանուել եկեղեցու թողարկած ձայնասկավառակից «Հիսուս՝ ի՜նչ գեղեցիկ անուն» վերնագիրը կրող այս հրաշալի երգով։

Եվ երբե՛ք չմոռանաս, որ դու արժեքավոր մեկն ես Տեր Աստծու աչքերում։ Մենք այնքա՜ն թանկ ենք Նրա համար, որ Աստված Իր Որդուն է զոհել իմ և քո մեղքերի ներման ու փրկության համար։ Նա գնահատում է քեզ նախ այն բանի համար, թե ո՛վ ես դու, և հետո միայն այն ամենի համար, ինչը դու անում ես:  

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: