June-20-1

Գլխավոր | Հրաշքներ | Հաղթանակի գաղտնիքը:

Հաղթանակի գաղտնիքը:

Ձեզ դո՞ւր են գալիս հերոսների մասին ֆիլմերը։ Կարծում եմ, որ դրանց մեջ կան իսկապես ոգևորող ու ուսուցողական ֆիլմեր։ Ինչ-որ առումով դրանք խոսում են ինձ հետ և ուղերձ փոխանցում, որ անհնարին ոչինչ գոյություն չունի և որ նույնիսկ ամենաանհավանական իրավիճակներում հաղթանակն այնքան անհասանելի չէ, որքան կարող է թվալ։
Սակայն, ի տարբերություն ֆիլմերի հերոսների, սիրելի բարեկամ, քեզ հարկավոր չէ գերմարդկային ուժ, որպեսզի հաղթանակ ունենաս քո իրավիճակում։ Աստված արդեն իսկ հոգացել է այն ամենն, ինչ հարկավոր է քո հաղթանակի համար: Դու, իրոք, քո ներսում ունես այն ողջ ներուժը, որը քեզ հնարավորություն կտա հաղթություն ունենալու քո կյանքի դժվարին իրավիճակներում։

«․․․ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը» (Ա Հովհաննես 5.4):

Մեր հավատքը վստահությունն է այն Աստծո հանդեպ, Ով կարող է հաղթել դեպրեսիային, սատանայի գայթակղություններին կամ մեղադրանքներին, հուսահատությանն ու վախին և այն ամենը, ինչը կարող է դեմ խոչընդոտել քո կյանքում Աստծո ծրագրերի իրականացմանը։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, քանի որ դու Աստծո զավակ ես, ապա ունես այն բոլոր անհրաժեշտ որակներն ու զորությունը, որ հաղթես աշխարհին։ Դավանի՛ր, գոչի՛ր ու երգի՛ր քո կյանքի այս հաղթանակի մասին։ Թշնամին ստախոս մեկն է, ով ցանկանում է կործանել քեզ։ Սակայն Նա, Ով քո մեջ է, ավելի զորեղ է, ավելի մեծ է և արդեն իսկ հաղթել է քո պատերազմը քո փոխարեն:

Թույլ մի՛ տուր, որ սատանան քեզ համոզի, որ մտածես, թե ամեն բան վաղուց արդեն կորած է։ Քո հավատքը քեզ կարող է հաղթող դարձնել ցանկացած իրավիճակում և ցանկացած տարիքում։ Սա այն զորությունն է, որն Աստված շնորհել է քեզ։ Այն զորությունը, որը Նա նորոգում է քո ներսում այսօր:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: