• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 21 մյս 2021 թ.

Կյանքը կարող է լինել հեռախոսի էկրանի նման…

Հրապարակման ամսաթիվ 21 մյս 2021 թ.

Քրիստոնյայի կյանքը երբեմն նման է հեռախոսի էկրանի: Լավ է, երբ այն նոր է, բայց ժամանակի ընթացքում, մաշվում է, քերծվում ու կարող է պատահաբար կոտրվել:

Երբեմն մենք պատահաբար գցում ենք մեր հեռախոսը, իսկ հետո մտածում. «Հուսով եմ` չկոտրվեց»։  Հետո  մենք հայտնաբերում ենք, որ դժբախտաբար մի անկյունն է կոտրվել կամ էկրանի վրա ինչ-որ ճաք կա: Սկզբում մտածում ենք, որ վատ չէ, քանի որ այդքան էլ մեծ չէ վնասը: Ապա, երբ օգտագործում ենք, կոտրված ապակու կտորները սկսում են խանգարել մեզ և, ի վերջո, մենք որոշում ենք փոխել էկրանը:

Նույնը կարող է մեր կյանքի հետ պատահել։ Երբեմն այնքան ուժեղ է լինում հարվածը, այնպիսի իրավիճակների ենք բախվում, որ դրանք որոշակիորեն կոտրում ու  թուլացնում են մեզ: Ի՞նչ է պետք անել, երբ բախվում ենք նման անհաջողությունների: Ամեն բան ավելի քան պարզ ու տրամաբանական՝ պետք է գնալ այն Մեկի մոտ, Ով կարող է նորոգել մեր կյանքը:  Տեր Հիսուսն է այն Միակը, Ով կարող է վերակագնել մեր կյանքի փշրված հատվածներն ու բոցավառել մարած հարաբերությունները: Այն, ինչն անհնարին է մեզ համար, հնարավոր է Նրա համար: Սակայն արդյունքի հասնելու համար մենք պետք է նախ կարողանանք վստահել Նրան մեր կոտրված սրտերը:

Ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը Մատթեոս 12․20 խոսքում. «Ջախջախված եղեգը չի փշրի և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի»։

Տեր Հիսուսը երբե՛ք չի կոտրի ջախջախված եղեգը: Նա երբե՛ք չի հանգցնի այն լույսը, որ թարթում է էկրանին: Տիրոջ նպատակը ոչ թե կոտրելն  ու վնասելն է, այլ նորոգելը, որպեսզի լույսը կրկին փայլատակի․․․ և ոչ թե միայն քեզ համար, այլ քո միջոցով նաև մյուսների համար: 

Սիրելի Ընկեր, ես քեզ կոչ եմ անում վստահել Տեր Հիսուսին։ Այսօր գնա Նրա մոտ ու պատմիր Նրան քո կյանքի հարվածների ու ջախջախված վիճակների մասին։ Խոսիր Նրա հետ ամենայն անկեղծությամբ և հանձնիր Նրան քո փշրված սիրտը։ Կոտրված սրտերի Բժիշկը կարող է նորոգել այն:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես