• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 16 հլս 2022 թ.

Լսի՛ր, քաջալերի՛ր և ունեցի՛ր սիրո վերաբերմունք

Հրապարակման ամսաթիվ 16 հլս 2022 թ.

«Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ Նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները» (Եսայի ‭50.4‬)։

 

Սիրելի՛ Ընկեր, եթե դու որոշել ես ապրել Քրիստոսի աշակերտի կյանքով, ապա Աստծո Հոգին քո ներսում է բնակվում, և Նա Իր խոսքն է դնում քո շուրթերին ամեն անգամ, երբ քեզ մարդկանց հետ Աստծո Խոսքի ու Նրա վկայությունների մասին խոսելու հնարավորություն է ընձեռվում։ Աստվածաշունչն ասում է, որ ճիշտ ժամանակին և պատշաճ կերպով ասված խոսքերը նման են «արծաթե զարդերի մեջ լինող ոսկե խնձորների» (‭‭Առակաց‬ ‭25.11‬

 

Եվ որպեսզի դու ինքդ կարողանաս ընդունել այդ թանկարժեք ու մեծ զորություն պարունակող խոսքերը, որոնցով մյուսներին ես քաջալերելու, ամրացնելու և զորացնելու, նախ դու ինքդ պետք է կարողանաս լսել Սուրբ Հոգու ձայնն ու քաջալերանքը։ 

 

Սուրբ Հոգին փափագում է սովորեցնել քեզ, թե ինչպես զանազանես Իր ձայնը, որպեսզի հազարավոր ձայների մեջ կարողանաս ճանաչել Նրա՛ ձայնը, ունակ լինես հետևելու Նրա կամքին, և սովորես Աստծո Խոսքն ընդունել որպես երկնային մանանա ու դրանով կիսվել քո շրջապատի մարդկանց հետ։ 

 

Ահա թե ինչու, երբ օրը նոր է բացվում, և դու առավոտյան ժամանակ ես հատկացնում աղոթքին և Աստծո խաղաղ ներկայության մեջ Նրա հետ հաղորդակցությանը՝ կիսվելով Նրա հետ քո կյանքի իրադարձություններով, հույսերով, և գուցե նաև դժվարություններով, ժամանակ հատկացրու նաև, որպեսզի լռես ու լսես Նրա արձագանքը։ Մի պահ կանգ առ և ուշադիր լսիր։ Դու կլսես Հորը, Նրա ձայնը, կզգաս Նրա սիրտը։ Իհարկե, Նա սիրում է քեզ…, բայց Նա քեզ հետ կխոսի նաև քո շրջապատի մարդկանց ու նրանց կարիքների մասին՝ հարևանիդ, տնօրենիդ, սկեսրոջդ կամ աշխատանքային վայրումդ որևէ մեկի մասին և այլն։

 

  • Աստված քո սրտում սեր կդնի նրանց հանդեպ։ 

  • Քեզ կարեկցանքով կլցնի նրանց հանդեպ։ 

  • Քեզ թույլ կտա Իր աչքերով տեսնելու նրանց։

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այս աշխարհի մարդկանց ուղղված Հայր Աստծո քաջալերանքը քո շուրթերին է։ Նա ցանկանում է քո օգնությամբ բժշկել մարդկանց, քաջալերել նրանց և Իր կյանք տվող խոսքերը իրականացած տեսնել նրանց կյանքերում։ Իսկ դու պատրա՞ստ ես հնազանդորեն ընդունելու Նրա առաջարկած այս առաքելությունը․․․

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես