December 7

Գլխավոր | Հրաշքներ | Լսի՛ր Աստծուն

Լսի՛ր Աստծուն

Սիրելի բարեկա՛մ, մենք արդեն մոտենում ենք «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը կրող շարքի ավարտին։

Արդյոք կարո՞ղ ես ուշադիր լսել այսօր Տեր Աստծո այն մեղմ ձայնը, որ խոսում է քո սրտի հետ։ Սովորի՛ր լսել Աստծուն․․․ Երկնքի Արքայության դեսպանը նաև պետք է կարողանա լսել Իր Թագավորի ցուցումներն ու հրահանգները։

«Երբ Մովսեսը ժողովի վրան էր մտնում՝ Տիրոջ հետ խոսելու, նա լսում էր իր հետ խոսողի ձայնը երկու քերովբեների միջև գտնվող վկայության տապանակի վրա դրված կափարիչի վրայից։ Եվ ինքը խոսում էր Տիրոջ հետ» (Թվոց 7․89

Աստված բավականին հաճախ է խոսում և այնքա՜ն շատ բան ունի քեզ ասելու։ Ես սիրում եմ աղոթելիս երբեմն դադար առնել, որպեսզի պարզապես լուռ մնամ և լսեմ, թե Նա ինչ է մտածում իմ իրավիճակի կամ իմ մասին։ Հետո գրի եմ առնում բոլոր մտքերս և սկսում մտածել։ Այն ամենը, ինչ համապատասխանում է Աստծո Խոսքին, Նրանից է տրված, իսկ մնացածը, հավանաբար, իմ մտքերն ու երևակայությունն են։ Տիրոջը այսպես լսելու ժամանակ է հնարավոր դառնում, որ Տերն ինձ հիշեցնի իմ ով լինելը և հիշեցնի նաև, որ Նա՛ իմ կյանքի Տերն է ու Թագավորը․․․ որ ես չպետք է անհանգստանամ ու պետք է ամեն բան Իրեն վստահեմ։  

Հաճախ մենք մտածում ենք, որ Աստված կարող է խոսել ուրիշների հետ, բայց ոչ մեզ հետ․․․ Մինչդեռ, մենք սիրով կլսեինք Նրան, սակայն չգիտենք՝ ինչպես սովորել Աստծուն լսելը։

«Սակայն Աստված կրկին ու կրկին կխոսի, բայց մարդս ուշադրություն չի դարձնում» (Հոբ 33․14

«Մարդն ուշադրություն չի դարձնում»․․․ Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի ուշադրություն դարձնենք Աստծո ձայնին ու լսենք Նրա ասածները։ Կարծում եմ՝ հետևյալ խորհուրդները կօգնեն մեզ այս հարցում։ 

  • Օրվա մեջ ժամանակ հատկացնենք Տեր Աստծուն լսելու համար․ որքան ավելի շատ ժամանակ հատկացնենք Տիրոջը լսելուն, այնքան ավելի ճանաչելի կդառնա Նրա ձայնը մեզ համար։ Նույնիսկ եթե սկզբում դա մեզ տարօրինակ թվա և անհարմարության զգացում ծնի մեր նեսրում, կամ այդ հաղորդակցությունն ընդամենը մի քանի անկթարթ տևի, շուտով կհասկանանք, թե որքան կարևոր է Նրան լսելուն ժամանակ հատկացնելը։
  • Աստծո Խոսքը կարդանք պարբերաբար․ Ես հավատում եմ, որ Աստվածաշնչի յուրաքանչյուր Խոսք ճշմարտություն է։ Այդ ճշմարտություններն ընդունելով՝ ես ամուր հավատքի հիմք եմ կառուցում ինձ համար։
  • Բարձրաձայնենք մեր ներսում կուտակված բոլոր հարցերը․ «Ինչո՞ւ, ինչպե՞ս․․․»։ Որպես Աստծո զավակ ազատ եղի՛ր քո բոլոր հարցերի մեջ։ Մի՛ սահմանափակիր Աստծո պատասխանները «այո» և «ոչ» տարբերակներով․․․ փորձիր լսել ավելի երկար բացատրություններ, որոնք Տերը կդնի քո սրտում, որպեսզի Նա հայտնի քեզ այն ամենը, ինչ Ինքն է ուզում ասել։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Երբե՛ք չհանձնվես։ Տեր Աստված ուզում է բացահայտել այն բոլոր հրաշալի ծրագրերը, որոնք նախատեսել է քո կյանքի համար։ Մուտքը դեպի Աստծո գահը բաց է քեզ համար․․․ Կարող ես մոտենալ Հայր Աստծուն, և Նա կբացահայտի այն ամենը, ինչ քեզ հարկավոր է իմանալ։ Երբ լսես Նրա ձայնը, ոչինչ չի կարողանա խանգարել քեզ, և քո վկայություններն իսկապես զորավոր կդառնան։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: