Fabruary-24

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ եթե ձախողումներդ, իրականում, դասեր են եղե՞լ․․․

Իսկ եթե ձախողումներդ, իրականում, դասեր են եղե՞լ․․․

Սիրելի՛ բարեկամ, երբեմն նույնիսկ երկար տարիների հավատացյալների համար անցյալի սխալները, ձախողումներն ու մեղքերը կարող են հանկարծ որպես վատ հիշողություններ գլուխ բարձրացնել և ճնշվածություն ու անհանգստություններ պատճառել մեր հոգուն։ Չնայած մենք արդեն ներում ենք խնդրել այդ մեղքերի համար և ներում ստացել Տիրոջից, այնուամենայնիվ, մեղադրող մի ձայն կարող է դատապարտության զգացում բերել մեր սրտերում և մեր միտքը լցնել ստության մտքերով, որոնց նպատակը մեկն է՝ մեզ մեր Տիրոջից հեռացնելը։ 

Առաջիկա հինգ օրերին ուզում եմ միասին անդրադառնանք ներման ու ազատության թեմային, որն ունենք Տեր Հիսուս Քրիստոսի խաչի զոհի շնորհիվ։

Անշուշտ, յուրաքանչյուրիս կյանքում էլ կարող են լինել ձախողումներ ու սայթաքումներ։ Մենք կարող ենք անցնել այնպիսի ժամանակաշրջաններով, երբ ամեն բան խառնաշփոթ է, իսկ մեր կյանքը լի է լարվածության պատճառով թույլ տրվող սխալներով։ 

Սակայն այն, ինչը մենք ձախողում ու սայթաքում ենք անվանում, կարող է լինել մեր կյանքի համար մեծ կարևորություն ներկայացնող դաս կամ որևէ նոր հաղթական ընթացքի ու պայքարի սկիզբ։ Հիշենք Թոմաս Էդիսոնի խոսքերը, ով էլեկտրական լամպի ստեղծողն է. «Ես երբե՛ք չեմ ձախողվել։ Ես պարզապես փորձել եմ 10.000 միջոց, որոնք չեն ստացվել, որպեսզի գտնեմ այն մեկը, որը ստացվել է»։ 

Աստված գիտի, որ մենք կատարյալ չենք և աճի ու փոխակերպման ընթացք ենք անցնում։ Նա տեսնում է մեր սիրտը և գիտի, որ մենք չենք սիրում մեղքը և ամեն բան անում ենք դրանից հեռու մնալու համար։ Աստված սիրող Հայր է և չի պատժում մեզ, եթե մեր սիրտը ուղիղ է Նրա հանդեպ։ Նա մեր սայթաքումները դասեր սովորելու հնարավորության է վերածում, որպեսզի մենք ամուր կանգնենք մեր հավատքի ոտքերի վրա ու այլևս երբե՛ք չսայթաքենք։ 

Այսպես չեն ապստամբները։ Նրանք մեղք են գործում, որովհետև համաձայն չեն Տեր Աստծո սահմանած սրբության պահանջների հետ։ Նրանք մեղք են գործում ո՛չ թե սայթաքելով, այլ գիտակցաբար դեմ գնալով Աստծուն՝ անարգելով ու արհամարհելով Նրա Խոսքը։ Եվ եթե դու մարդկանց այս դասակարգի մեջ չես, ապա թույլ չտա՛ս, որ ինքնադատապարտության մտքերը ճնշեն քեզ։ Աստված Իր զավակներին սխալվելու ազատություն է տալիս, երբ այդ զավակները իրենց ամբողջ սրտով ձգտում են չսխալվելուն։ Աստված սիրող Հայր է և մեր կյանքի ձախողումները դարձնում է  սովորելու և աճելու հնարավորություններ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տիրոջ ծրագրերը քո կյանքի համար միայն բարիքի ու խաղաղության ծրագրեր են․ «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29.11):

Մի՛ կենտրոնացիր քո սխալների վրա, այլ տե՛ս, թե ուր է Աստված ուզում քեզ հասցնել և ինչպիսին է ուզում քեզ դարձնել։ 

Երբե՛ք չմոռանաս, որ դու փոխակերպման ընթացքի մեջ ես։ Այդ ընթացքը ենթադրում է նաև սեփական սխալների վրա սովորելու դասերը։ Եվ Տեր Աստծու հետ մեր ձախողումները վերածվում են սովորելու, առաջ ընթանալու և աճելու նորանոր հնարավորությունների։  

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: