Սիրելի բարեկամ, այժմ, երբ մենք գիտենք, որ Աստված խոստումներ է տալիս և կատարելապես հավատարիմ է դրանք պահելու հարցում, խելամիտ կլինի, որպեսզի միասին քննենք, թե ինչ է պետք անել այդ խոստումներն ընդունելու, դրանց ժառանգորդը դառնալու համար։
Ի՞նչ ես կարծում՝ արդյոք գոյություն ունե՞ն պայմաններ, որոնց բավարարելու դեպքում միայն կարող ենք ընդունել Աստծո խոստումները։
Աստվածաշունչը չի խոսում այն մասին, որ Աստված ունի հատուկ «սիրելիներ» կամ Իր խոստումները ստանալու պայմաններ, որոնք միայն որոշ մարդկանց համար են։ Իրականում, Աստված անաչառ Աստված է և չունի «ամենասիրելիներ»։ Նա ընդունում է բոլորին և սպասում է յուրաքանչյուր մարդու դեպի Իրեն դառնալուն։ Նա նաև քեզ է սպասում, սիրելի բարեկամ։ (Տե՛ս Հռոմեացիս 2.11):
Աստվածաշունչը հստակ մատնանշում է, որ Աստծո խոստումները բոլոր նրանց համար են, ովքեր իրենց հույսը Տեր Հիսուս Քրիստոսի վրա են դնում։
Խոսքն ասում է, որ չնայած կյանքի դժվարին իրավիճակներին, «հավատքի հերոսները» կարողացան ժառանգել Աստծո խոստումները։ Օրինակ, Սառան.
«Հավատով Սառան, որ ամուլ էր, սերմն ընդունելու զորություն ստացավ և առաջացած տարիքում որդի ծնեց, որովհետև խոստացողին հավատարիմ համարեց» (Եբրայեցիս 11․11):
Հավատք ունենալը պարտադիր պայման է Աստծո խոստումները ժառանգելու համար։ Քո կյանքի ամենադժվարին ժամանակներում ամենազորեղ հաղթանակներին հասնելու համար, հաճախ քեզ հարկավոր է ունենալ անկոտրում հավատք, որովհետեւ միայն նման հավատքն է ունակ տեսնելու ամենախավար ժամանակներից այն կողմ գտնվող ազատագրությունն ու վարձքը։
Համբերատար սպասել կարողանալը նույնպես կօգնի քեզ, երբ խոստման իրականացումն ուշանում է…
«Եվ այսպես համբերատար լինելով՝ նա հասավ խոստումին» (Եբրայեցիներին 6.15):
Այո, երբեմն, մենք ստիպված ենք լինում երկար սպասելու, մինչև կիրականանա Աստծո խոստումը։ Այնպես որ լավ է, որ մնաս անկոտրում և դրական իմաստով համառ քո հավատքի մեջ այն Միակի հանդեպ, Ում համար չկա որևէ անհնարին բան։
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, Աստծո խոստումները հենց քե՛զ համար են։ Եթե միայն սկսես ուսումնասիրել, թե յուրաքանչյուր խոստում, որն ուզում ես քո կյանքում իրականանա, ինչպիսի՞ հավատք է քեզնից պահանջում․․․ Դրանք քեզ շատ մոտ ու հասանելի կդառնան։ Ընթերցի՛ր և վերընթերցիր Աստծո խոստումները։ Պայմանները հենց խոստումների հետ են տրվում։ Դրանք քոնը կդառնան, երբ բավարարես պայմաններին բավարարելու համար անհրաժեշտ հավատքը։ Աստծո խոստումները քե՛զ համար են։ Սպասի՛ր ու մի՛ հանձնվիր։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը