Սիրելի՛ բարեկամ, եթե քեզ հարցնեմ՝ «Ի՞նչ արժեք ունես», ինչպիսի՞ն կլինի քո պատասխանը։ Ի՞նչ ես կարծում՝ արդյոք գիտե՞ս քո իրական արժեքը։
Որոշ մարդկանց կյանքում ուրիշներն են որոշում նրանց կյանքի կամ անձի գինը։ Սակայն շատ հաճախ մենք նույնպես թույլ ենք տալիս, որ մյուսների տված գնահատականը սահմանի մեր կյանքի արժեքը։ Այդպիսով, մենք սկսում ենք մեզ գնահատել ըստ նրանց մեկնաբանությունների և մոռանում ենք մարդու արժեքը նկարագրող այն ամենակարևոր չափանիշի մասին, որն Աստված Ինքն է սահմանում։
Մեր կյանքի իրական գինն այնքան մեծ է, որ Աստված որոշեց թողնել Իր աստվածային փառքը և մարդանալ՝ հանուն մեր կյանքը փրկելու առաքելության։
Աստված մարդացավ Տեր Հիսուսի անձի մեջ (տե՛ս Փիլիպպեցիս 2․5-8)։
Ահա՛ նշված մեջբերումից մի հատված հատուկ քեզ համար. «…Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահը»։
Տեր Հիսուսը մարդացավ, որպեսզի վճարի իմ և քո փրկագինը, վճարի իմ և քո արժեքը՝ մեր ազատության գինը (տե՛ս Ա Տիմոթեոս 2․5-6 )։ «Քանի որ կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու ու մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը, որն Ինքն Իրեն փրկագին տվեց բոլորի համար»։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այն գինը, որը վճարվեց քո փրկագնման դիմաց, Տեր Հիսուսի զոհաբերությունն էր խաչի վրա՝ Նրա մահը։ Դու այնքան մեծ արժեք ունես, որ քո գինը անսահման մեծ է։
Դու շատ ավելի արժեքավոր ես, քան մյուսներն են կարծում կամ գնահատում, և անգամ՝ քան ինքդ կարող ես պատկերացնել։ Այո՛, դու անգին ես Աստծո աչքերում։ Դու ավելին արժես, քան որևէ մեկը երբևէ կարող է հաշվել։ Սա իրապես հրաշալի է գիտակցել։
Թույլ մի՛ տուր, որ քո արտաքին տեսքը, թերությունները կամ տկարությունները ստիպեն քեզ հավատալու այն ստին, թե դու քիչ կամ ընդհանրապես որևէ արժեք չունես։ Գլուխդ բարձր պահի՛ր։ Դու Աստծո սիրելի զավա՛կն ես։ Դու մե՛ծ արժեք ունես տիեզերքի Արարչի մոտ։ Այնպես որ՝ քայլի՛ր հաղթողի պես։
Այսօր օրվա ընթացքում թո՛ւյլ տուր Աստծուն հիշեցնել քեզ, որ դու Իր աչքերում կարևոր մեկն ես։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը