Սիրելի՛ բարեկամ, ցույցերի միջոցով մարդիկ արտահայտում են իրենց բողոքը կամ բարկությունը՝ մասնակցելով գործադուլների, փողոցներ փակելով կամ սոցցանցերում որոշակի կոչեր ու հայտարարություններ տարածելով: Մարդիկ նման ակցիաների միջոցով մյուսներին ստիպում են լսել ու նկատել իրենց դժգոհությունը:
Ի տարբերություն մարդկանց, Աստված ո՛չ թե Իր դժգոհությունը բողոքն է լսելի դարձնում, այլ մեր հանդեպ ունեցած Իր սերը․ «Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5.8):
Աստված ի ցույց է դնում մեր հանդեպ ունեցած Իր սերը։ Նա փափագում է, որ դու նկատես ու հասկանաս Իր սիրո գործերը։ Սիրով լեցուն Իր ուղերձներով Նա կամենում է գրավել քո ուշադրությունը․․․
- Նա ուզում է հիշեցնել քեզ, որ դու Իր զավակն ես և պետք է Իր սիրո մեջ ապրես։
- Նա որոնում է քեզ և ուզում քո կյանքը դնել ճիշտ ուղու վրա, որպեսզի դու երբե՛ք չշեղվես Իր բարի, հաճելի ու կատարյալ կամքից:
- Նա կբռնի քո ձեռքը, երբ հոգնես, և կզորացնի քեզ, երբ ուժասպառ լինես:
- Նա կարոտում է քեզ ու կարևորում է այն ժամանակը, որը դու Իրեն ես հատկացնում:
Տեր Հիսուս Քրիստոսը Հայր Աստծո մեր հանդեպ ունեցած սիրո մարմնավորումն է։ Մոտ 2000 տարի առաջ Նա Իր սերը ցույց տվեց՝ խաչի մահվան միջոցով մեր մեղքերի համար փրկագին դառնալով: Նա չի փոխվել նաև այսօր։ Նա մեր կյանքերում հույսի, խաղաղության և անհամար օրհնությունների Հեղինակն է:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, Աստված ի ցույց է դնում և ուզում է, որ դու նկատես Իր ջերմ վերաբերմունքը քո հանդեպ․ «Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի Ինձ քաշեցի» (Երեմիա 31․3)։
Հավատում եմ, որ Տերը սպասում է քո սիրո և հնազանդության արձագանքին․․․
Երկրպագի՛ր և երախտիքի աղոթք բարձրացրու առ Աստված․․․
Նա արժանի՛ է մեր փառաբանություններին ու մեծարանքին․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը