• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 18 ապր 2023 թ.

Ի՞նչն է որոշում քո ինքնությունը

Հրապարակման ամսաթիվ 18 ապր 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, որոշ մարդկանց համար խիստ կարևոր է, որ մյուսները հավանեն իրենց արած գործը կամ որ իրենց ձեռքբերումները մարդկանց մոտ հայտնի դառնան։ Երբ նման ձգտումը դառնում է կարևոր առաջնայնություն կամ վերածվում է մեր կյանքի նպատակի, մեր ինքնությունը սկսում է որոշվել նրանով, ինչը մենք անում ենք, այլ ոչ թե նրանով, թե ով ենք իրականում։

Իսկ ինչպե՞ս է այս հարցը քո՛ պարագայում։ Ի՞նչն է որոշում քո ինքնությունը։ 

 

Քո ինքնությունը ձևավորվում է քո արած գործերո՞վ, այն ամենո՞վ, ինչին հասել ես կյանքիդ ընթացքում, թե՞ նրանով, թե ով ես իրականում։

Այն ամենն, ինչ անում ես ժամանակավոր է և անցողիկ է։ Իսկ քո ով լինելը՝ հավիտենական։ Դու Աստծո զավակ ես, սիրված ոչ թե քո արածների պատճառով, այլ քո հավատքի և քո փոխված անհատականության շնորհիվ։

 

Հենց այս ճշմարտության հիմքի վրա դու պետք է կառուցես քո կյանքը և ձևավորես քո անհատականությունը։ 

 

Մնացած ամեն բան կարող է մի օր փլուզվել։ Սակայն եթե քո ինքնությունը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ քո ունեցած հավատքից բխող պատկանելության վրա, ապա այն երբե՛ք չի փլուզվի։ 

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, դու կա՛ս ու միշտ լինելո՛ւ ես Նրա զավակը, եթե պահես հավատքդ ու նվիրումդ Աստծու Խոսքի և Աստծու կամքի հանդեպ։ Անկախ այն բանից, թե ինչեր են սպասվում քեզ ապագայում, Տերը քեզ հետ է լինելու և զորացնելու է քեզ քո կյանքի ցանկացած իրավիճակում։ Միայն եղի՛ր հավատարիմ Աստծուն։ Միայն պահի՛ր հավատքդ։ Միայն երբե՛ք չկորցնես Քրիստոսի հանդեպ ունեցած քո սերն ու Նրա սիրո հանդեպ քո երախտագիտությունը․․․

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես