• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 30 հլս 2022 թ.

Թագավորների Թագավորը քեզ հետ է

Հրապարակման ամսաթիվ 30 հլս 2022 թ.

«Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել» (Ես. 7.14), որ նշանակում է «Աստված մեզ հետ» (‭‭Մատթեոս‬ ‭1.23): 

 

Սիրելի՛ Ընկեր, արքաների Արքան և տերերի Տերը Իր Խոսքի ուժով ոչնչից արարեց այս տիեզերքը։ Երկնքի Արարիչը դրեց նաև ֆիզիկական աշխարհի հիմքերը։ 

 

Հազարամյակներ անց Աստված նաև կամեցավ մարդանալ՝ Երկիր գալ մարդկային արարածի տեսքով, որպեսզի փրկի մեզ ու բոլոր Իրեն հավատացողներին դարձնի Իր զավակները։ 

 

«Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու» (‭‭Հովհաննես‬ ‭1.12‬): 

 

Աստծո նախանձավոր սերը քո հանդեպ չունի սահմաններ։ Քեզ հետ անձնական հարաբերություն ունենալու և քեզ հետ ավելի մտերմանալու Նրա փափագը նույնպես չունի որևէ սահման։

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տերը ցանկանում է քաջալերել քեզ և քեզ զորացնել ու իմաստություն տալ, որպեսզի քո կյանքի համար Նրա ունեցած տեսիլքը իրականություն դարձնես։

 

 

  • Նա առանձնացրել է քեզ՝ Իրեն մոտեցնելու համար (Թվոց ‭16.9

 

 

Եթե դու ընդունել ես Նրան և հավատում ես Նրա անվանը, ապա կարող ես համոզված լինել, որ այս նեղ ճանապարհին դու մենակ չես։ Էմմանուելը քեզ հետ է։ 

 

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Էմմանուել՝ իմ Տե՛ր և իմ Աստվա՛ծ, շնորհակալ եմ, որ ինձ հետ ես ամեն ժամանակ և ցանկացած իրավիճակում։ Շնորհակալ եմ, իմ Տե՛ր, որ քաջալերում և ուղեկցում ես ինձ իմ այս ժամանակավոր կյանքի ճանապարհներին։ Շնորհակալ եմ, որ գործում ես իմ մեջ և իմ միջոցով՝ նպատակ ունենալով իրականացած տեսնել իմ կյանքի համար Քո տեսիլքն ու նպատակները։ Շնորհակալ եմ, որ ես մենակ չեմ․․․, որ Դու ինձ չես լքում։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես