Սիրելի՛ բարեկամ, ծնողների դերն իրենց երեխաների կյանքում ՝ նրանց մեծացնելն է, դաստիարակելը, կարգ ու կանոնի մեջ դնելը, վերահսկելը, ուղղորդելը և սեփական գիտելիքները նրանց փոխանցելը։ Սա ծնող լինելու մեծագույն արտոնություններից է։ Որպես հայր՝ ես սիրում եմ երեխաներիս հետ իմ ունեցած փորձառություններով կիսվելը, նրանց քաջալերելը և նաև խրատելը։
Աստված մեր երկնային Հայրն է և Նա նույնպես փափագում է սովորեցնել մեզ, դաստիարակել, քաջալերել, խրատել և ցույց տալ այն ճանապարհը, որով պետք է ընթանանք, որպեսզի չվնասվենք ու չկործանվենք մեր կյանքի ընթացքի մեջ։
«Իմացի՛ր քո սրտում, որ ինչպես մարդը խրատում է իր որդուն, այնպես էլ քո Տեր Աստվածը խրատում է քեզ» (Բ Օրինաց 8.5):
Երկու տարեկան տղան չի կարող սովորել նույն դասերը , որ տասնհինգամյա պատանին է սովորում։ Նրանք տարբեր հասունություն ունեն, հետևաբար, տարբեր են նաև նրանց մոտ առաջացող հարցերը և բոլորովին տարբեր՝ կարիքները։
Աստված ամենալավն է պատկերացնում քո հոգևոր հասակն ու հասությունը։ Նա պատրաստ է քեզ քո հոգևոր հասունության համեմատ դաստիարակություն փոխանցել։ Նա ամեն օր քեզ է սպասում աղոթքիդ ծածուկ սենյակում, որպեսզի այնտեղ՝ քեզ հետ հանդիպման այդ ծածուկ վայրում, Իր կյանքը լցնի քո էության մեջ և Իր սիրտը բացի քեզ համար։
Աստված է, որ կարող է քեզ լիովին հասկանալ։ Նա գիտի քո իրավիճակը և այն ցավն ու տառապանքը, որը կրում ես սրտումդ։ Քո երկնային Հայրը տեղյակ է, թե ինչի կարիք ունես՝ անկախ այն բանից, թե այսօր ներքին խաղաղությամբ և ուրախությամբ ես լցված, կամ բոլորովին ուժասպառ ես եղել վախից ու հոգսերից։ Նա գիտի քո կարիքը և պատրաստ է մխիթարելու և քաջալերելու քեզ։ Նա ուզում է պաշտպանել քեզ, վերականգնել և հեռու պահել բոլոր վտանգներից։
Նրա հետ աղոթքի մեջ քո սրտից բխած հաղորդակցությունը զուգորդիր նաև Նրա Խոսքի ընթերցանությամբ։ Աստվածաշնչի միջոցով դու կարող ես ընդունել Նրա անփոխարինելի խորհուրդները, որոնք անթերի կերպով համապատասխանելու են քո կյանքի տվյալ օրվա իրավիճակներին ու կարիքներին։ Տեր Աստծո Սուրբ Հոգին խոսելու է քեզ հետ Աստվածաշնչից ընթերցած խոսքերի միջոցով։
Նրանից լավ խոհրդատու չես կարող գտնել քո կյանքում։ Ոչ ոք չի կարող ավելի լավ խրատել ու դաստիարակել, ուղղորդել ու քաջալերել քեզ, քանի որ միայն Նրան ամեն բան է հայտնի քո մասին, և քո կյանքում Նրա համար չկա ծածուկ որևէ բան։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթում եմ, որ այսօր դու անձնապես հանդիպես Նրան և որոշում կայացնես՝ քո ամեն օրը ապրելու քո երկնային Հոր ներկայության մեջ։ Աստված սպասում է քեզ աղոթքիդ ծածուկ վայրում․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը