Novmeber-21

Գլխավոր | Հրաշքներ | Զորավոր՝ քեզ փրկելու համար

Զորավոր՝ քեզ փրկելու համար

Այսօր ուզում եմ քեզ հետ զրուցել Մովսեսի ժամանակներում գերությունից Աստծու ժողովրդի գերբնական ազատագրման մասին։ Եվ այս պատմությունն անմիջական կապ ունի ինձ և քեզ հետ։ 
«Ես լսեցի նաև Իսրայելի որդիների հառաչանքը, որ եգիպտացիները ստրկացրել են իրենց, և հիշեցի Իմ ուխտը» ‭‭(Ելից‬ ‭6.5

Սիրելի՛ բարեկամ, ճնշված, ծեծված ու սովամահ վիճակում հրեա ժողովուրդն ավելի քան 400 տարվա բավականին մեծ ժամանակահատվածն առանց դադարի տաժանակիր կերպով աշխատում էր եգիպտացի փարավոնների համար, որոնք նրանց այդ սարսափելի պայմաններում էին պահում։ 

Այդուհանդերձ, Մովսեսի գավազանը, որն «Աստծո իշխանության» նշանն էր նրա ձեռքերում, իրագործեց բազմաթիվ գերբնական նշաններ ու հրաշքներ, որոնցից յուրաքանյուր հաջորդն ավելի զորավոր էր, քան նախորդը։ Եվ, արդյունքում, մի ողջ ժողովուրդ ազատագրվեց այդ դաժան գերությունից։ 

Երբ Աստված լսում է, թե ինչպես են Իր զավակները վշտից աղաղակում, Նա ծրագիր է կազմում, թե ինչպես միջամտի և ազատի նրանց։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Աստծու մեջ փոփոխման նշույլ չկա․ Նա նույնն է երեկ, այսօր ու հավիտյան (տե՛ս Եբրայեցիս 13.8 և Հակոբոս 1.17 խոսքերը)։ Նա կամենում է գործել քո կյանքում և ազատել քեզ քո կյանք այցելած ցանկացած ցավոտ իրավիճակից՝ այն իրավիճակներից, որոնք քո ուսերին բեռ են դարձել՝ ճիշտ այնպես, ինչպես հրեաների համար հարյուրավոր տարիներ ստրուկ լինելու տառապանքը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ի՞նչ խնդիրների պատճառով է բարձրանում քո աղաղակն առ Աստված։ Ինչպիսի գերություն էլ քեզ այցելած լինի, ամենակարող Աստված պատրաստ է հայտնապես բարձրանալ քո կյանքում Իր զորությամբ ու փառքով. 

  • Գուցե տառապու՞մ ես երկարատև հիվանդությունից։
  • Գուցե կախվածությո՞ւն ունես որևէ մեղքից։ 
  • Գուցե երկարատև ու ծանր պարտքերի պատճառով խնդիրներ ունե՞ս։ 
  • Գուցե այլևս ի վիճակի չե՞ս ինքնուրույն հոգալու ապրուստդ։ 
  • Գուցե տագնապի ու անհանգստության մտքե՞ր ես ունենում։
  • Կամ տառապում ես մեկ այլ խնդրից, որը շատ նման է գերության ու ստրկության տառապանքներին։

Եթե երկար ժամանակ աղոթք ու աղաչանք ես անում Աստծուն և դեռ չես տեսնում խնդիրներիդ լուծումը, երբե՛ք չհիասթափվես։ Աստվածաշունչը մեզ հետևյալն է սովորեցնում։ «Իմացի՛ր, որ Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և նրա ականջը չի ծանրացել, որ չլսի» (‭‭Եսայիա ‭59.1)։ 

Նա ազատելու է քեզ ճի՛շտ ժամանակին, այնպես, ինչպես Իսրայելի ժողովրդին ազատեց։ Հիշի՛ր, թե ինչպես Կարմիր ծովը երկու մասի բաժանվեց, և եգիպտական կառքերը ետևում մնացին ու խորտակվեցին ջրերի մեջ։ Աստծու ժողովրդի ազատագրությունը Նրա հրահանգներին ժողովրդի հնազանդության և Աստծու կողմից դրված առաջնորդի հանդեպ վստահության արդյունքում եղավ։ Աստված մո՛տ է։ Աստված շատ մոտ է քեզ։ Քեզ ընդամենը պետք է տեղեկանալ քո խնդրից ազատվելու համար անհրաժեշտ քայլերին ու անշեղորեն կատարել դրանք։ 

Տերը յուրաքանչյուր մարդու համար հոգացել է եկեղեցի և հոգևոր առաջնորդներ։ Գտի՛ր Աստվածաշնչի հիմքի վրա կանգնած եկեղեցի, Աստվածաշնչի սկզբունքներով առաջնորդվող հոգևոր առաջնորդ և հետևի՛ր քեզ համար հոգացած ճշմարիտ ուսուցումներին ու աստվածահաճո խորհուրդներին։ Տերը հոգացել է ամեն բան քո ազատագրության համար։ Մի՛ մոռացիր, որ մեր Տերը զորավոր է և Նրա զորությունը բավարար է քեզ փրկելու և ազատագրելու համար։ 

Աստված կամենում է փրկել քեզ գերբնական միջոցներով, որոնք վեր են մեր երևակայությունից։ Լսի՛ր, թե ինչ է Նա քեզ հենց այսօր ասում. «Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, կանգնե՛ք ձեր տեղում և տեսե՛ք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար. որովհետև այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան չեք տեսնելու» (Ելից‬ ‭14.13‬

Գտի՛ր քո Մովսեսին, հավատա՛ Աստծուն և հնազանդվի՛ր Աստվածաշնչի սկզբունքներին ու հրահանգներին, և այսօ՛ր քո ազատագրության օրն է լինելու։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: