• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 20 մրտ 2021 թ.

«Զավա՛կս, մի պահ նստի´ր Իմ կողքին»

Հրապարակման ամսաթիվ 20 մրտ 2021 թ.

«Մի պահ նստի´ր Իմ կողքին և լսի´ր քեզ ուղղված Իմ խոսքերը»։

Սիրելի Ընկեր, այսօր քեզ կոչ եմ անում հավատքով ընթերցել այս խոսքերը, որոնք հավատում եմ, որ բխում են Աստծո Սուրբ Հոգուց: Ես աղոթում եմ, որ քո հոգին ու կամքը ուժեղանան և նորոգվեն Տեր Աստծուց քեզ ուղղված հետևյալ խոսքերով:

«Զավա՛կս, մի պահ հանդարտվի´ր և նստիր Իմ կողքին: Ես տեսնում եմ, որ թե որքա՜ն բան պետք է հասցնես անել այսօր, սակայն մի պահ դադար տուր և հիմա ու այստեղ եղի՛ր Ինձ հետ»:

«Ես տեսնում եմ Ինձ հաճեցնելու և Ինձ ավելի լավ ճանաչելու քո փափագը: Տեսնում եմ այն ծարավը, որ ունես Իմ ձայնը լսելու և Ինձ ավելի լավ հասկանալու հանդեպ․․․»:

«Իմ մեջ քո բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները: Բայց ինչպե՞ս կարող ես լսել Ինձ այն խառանշփոթի մեջ, այն ողջ աղմուկի  ու վազվզոցի մեջ, որում ապրում ես և որը քո առօրյա կյանքի ընթացքն է դարձել»:

«Մի պահ հանդարտվի´ր և մոտեցի՛ր Ինձ…

Մեկ րոպե դադար տո՛ւր և մոտեցի՛ր Ինձ…

Թույլ մի՛ տուր, որ անհանգստությունը ճնշի քեզ և մոտեցի՛ր Ինձ…

Թույլ մի՛ տուր, որ վախը ներթափանցի սրտիդ մեջ և մոտեցի՛ր Ինձ…

Ֆինանսների համար մի´ անհանգստացիր և մոտեցի՛ր Ինձ…

Վաղվա համար մի´ մտահոգվիր և մոտեցի՛ր Ինձ…

Մի պահ նստի´ր Իմ կողքին և լսի´ր քեզ ուղղված Իմ խոսքերը: Թու´յլ տուր քաջալերել քեզ և բժշկել ու նորոգել քո միտքը»:

«Իմ թանկագին զավա՛կ, ընդունի՛ր Իմ կյանքը, ընդունի՛ր Իմ խաղաղությունը, մտի´ր Իմ ուրախության մեջ… Ես քո կողքին եմ։ Ես գիտեմ քո բոլոր հոգսերն ու անհանգստությունները։ Գիտեմ քո սուգն ու տառապանքը։ Ես այստեղ եմ հենց քեզ մխիթարելու, քաջալերելու և օգնելու համար»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես