Աստվածաշունչը հաճախ առավոտը օգտագործում է նոր սկիզբ նկարագրելու համար։ Առավոտը օրվա մեջ կարևոր տեղ ունի, քանի որ կարող է դառնալ բազմաթիվ լավ սովորությունների զարգացնելու ելակետ: Անձամբ ես առավոտյան անում եմ հիմնականում այն բաները, որոնց մեծ ուշադրություն եմ դարձնում և որոնք կարևոր են իմ օրակարգում։
Սիրելի բարեկա՛մ, առաջարկում եմ Աստվածաշնչից մի քանի հատված ընթերցել, որոնք վերաբերում են առավոտին.
- Ամեն առավոտ քահանան դրա վրա փայտ պիտի վառի։
- Նրանք ամեն առավոտ ողջակեզներ են զոհում Տիրոջը։
- Այն անցնելու է ամեն առավոտ․․․
Եսայիա 28․19
- Ամեն առավոտ բերեք ձեր զոհաբերությունները…
- Առավոտից առավոտ նա անխոնջ ի լույս է հանում իր իրավունքը։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, առավոտը հրաշալի հնարվորություն է ընձեռում մեզ մեր կյանքում լավ և օգտակար սովորություններ զարգացնելու համար: Երբ ես բավարար ժամանակ չեմ գտնում որևէ կարևոր գործի համար, ապա կարող եմ, արթնանալ մեկ ժամ կամ կես ժամ շուտ և․․.
- Ժամանակ անցկացնեմ Աստծո հետ կամ Աստվածաշունչ ընթերցեմ։
- Պատրաստեմ այս ուղերձներն ու ձայնագրեմ դրանք։
- Ծրագրեմ օրս ու գրի առնեմ անելիքներս։
- Սկսեմ աշխատել այն ամենի վրա, ինչ ես սովորաբար հետաձգում եմ ու այդպես էլ չեմ անում։
Եթե դու էլ սովորություն դարձնես առավոտները ճիշտ օգտագործելը, ապա շատ ավելին կկարողանաս անել, քան որ անում ես այսօր։ Եվ մի կարևոր խորհուրդ եմ ուզում այսօր քեզ փոխանցել՝ հիշի՛ր, որ առավոտյան Աստծո հետ անցկացրած ժամանակը և Աստվածաշնչի ընթեցանությունը քո օրվա մնացա՛ծ հատվածը կդարձնի ավելի ադյունավետ և ճիշտ սկիզբ կդնի քո օրակարգին։ Դա չափազանց օգտակար կլինի քո օրվա մնացած ժամանակահատվածի համար։
Օրն Աստծո հետ հաղորդակցությամբ սկսող մարդու կյանքում հաստատուն տեղ են գտնում խաղաղությունը, վստահությունը, համոզվածությունը, սկզբունքայնությունը, ուրախությունը, զորությունը և այլ նման օրհնություններ: Քո ամեն առավոտը դարձրո՛ւ օրվադ լավագույն մասը։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը