20210429191156_May14

Գլխավոր | Հրաշքներ | Եթե դժվար է այդ պահին խոսել,ապա կարող ես պարզապես փայլե´լ ✨✨

Եթե դժվար է այդ պահին խոսել,ապա կարող ես պարզապես փայլե´լ ✨✨

Սիրելի բարեկամ, իմ ընկերներից մեկը մի օր հարց էր ուղղել իր ավետարանչական էջում, թե որն է եղել որպես իր էջի հավատացյալ քրիստոնյա հետևորդների կյանքի ամենամեծ դժվարությունը կամ հիասթափությունը։ Նրանցից մեկը գրել էր․ «Ես աշխատում եմ այնպիսի աշխարհիկ միջավայրում, որտեղ չեմ կարող անկեղծ լինել իմ քրիստոնեական հավատքի առումով: Ես շատ հազվադեպ եմ խոսում հավատքի մասին և դա անում եմ միայն իմ մի քանի հավատացյալ գործընկերների հետ: Հիմանականում, երբ դժվարին իրավիճակում եմ հայտնվում, ինձ շատ մենակ եմ զգում, առավել ևս որ իմ հավատակից ընկերներից քչերն են հասկանում, որ աշխատանքի վայրը կարող  է լինել հոգևոր վայր, որտեղ նույնպես կարող ենք զգալ Տիրոջ ներկայությունը»։

Աստվածաշունչը մեզ քաջալերում է վկայել ու դավանել մեր Տեր Աստծուն և մարդկանց պատմել Նրա սիրո, Նրա բարության ու ողորմության մասին… Իսկ ինչպե՞ս կարող ենք վկայել, թե որքա՜ն հրաշալի կերպով է Աստված գործում մեր աշխատավայրում, եթե մենք այնպիսի վայրում ենք աշխատում, որ չունենք դա անելու ազատություն:

Մատթեոս 5:16 խոսքում կարդում ենք.

«Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։

Խոսքը հստակ է. մեր լույսը պիտի փայլի: Սակայն արդյո՞ք փայլելը այս համատեքստում նշանակում է խոսել։ Ոչ միշտ: Աստծո Խոսքը մատնացույց է անում բարի գործերը, որոնք մենք գործում ենք։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, երբ դու չես կարող ազատորեն խոսել Աստծո մասին, անկեղծորեն ցույց տուր Նրան մարդկանց քո գործած բարի գործերի շնորհիվ: Թո՛ղ քո շուրթերից բխած խոսքերը միշտ լինեն քաջալերող ու խրախուսող: Հրաժարվի՛ր բամբասանքներին ու չարախոսությանը մասնակից լինելուց։

Եղի՛ր բարի: Դա մի բան է, որ քեզ տարբեր կդարձնի մյուսներից։ Այն թարմություն ու կյանք կփոխանցի թե՛ քեզ և թե՛ քո շրջապատի մարդկանց։ 

Քո գործընկերները կարող են քեզ արգելել, որ դու խոսես Տեր Հիսուսի մասին, սակայն արդյո՞ք նրանք կարող են քեզ արգելել, որ դու Քրիստոսի համար ճանապարհ բացես դեպի նրանց դառնացած սիրտը՝ քո գործերի ու վերաբերմունքի շնորհիվ նրանց ցույց տալով Քրիստոսի սերը, մշտապես պահպանելով բարձր ու քաղցր տրամադրությունը, դեմքիդ ժպիտը՝ անկախ նրանից, թե ինչերի միջով ես անցնում։ Բացարձակապես ո՛չ։ Ոչինչ և ոչ ոք քեզ չի կարող հետ պահել գործընկերներիդ հանդեպ անկեղծ սեր ունենալուց, նրանց համար աղոթելուց ու օրհնելուց կամ մի թաքուն վայրում բարեխոսելուց:

Հավատում եմ, որ Աստված հավատարիմ է և որ Նա կարող է գործել ու հպվել քո գործընկերների ու ղեկավարների սրտերին հենց միայն քո վարքագծի շնորհիվ: Եվ ի վերջո, մի օր, նրանք քեզ հարցնելու են, թե որն է քո բարության, խաղաղության և ուրախության գաղտնիքը, որոնք երբեք չես կորցնում՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներ են այցելել քո կյանք և ինչպիսի իրավիճակներով ես անցնում։ Խոսքով վկայելը զորավոր միջաց է մարդուն Բարի Լուրը փոխանցելու համար։ Սակայն ոչ պակաս զորավոր միջոց է մեր ապրած աստվածավախ ու աստվածապաշտ կյանքը։ Այն մարդկանց մոտ հարցեր է առաջ բերում, որոնք էլ դուռ են բացում Քրիստոսին վկայելու համար։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: