Ե՛կ միասին փոխենք մեր շրջապատի մտածելակերպը։
Սիրելի Ընկեր, ինչպես գիտես ես իմ բոլոր նամակներն ավարտում եմ «Շնորհակալ եմ, որ դու կա՛ս» արտահայտությամբ։ Եղել են մարդիկ, ովքեր վկայել են և նույնիսկ զարմացել, որ ինչ-որ մեկը շնորհակալություն է հայտնում իրենց գոյության համար։
Ես սիրում եմ Աստվածաշնչյան այս խոսքը. «Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին» (Եփեսացիս 4․29)։
Միասին մենք ունակ ենք փոխելու աշխարհը, մեր ու մեր շրջապատի մարդկանց աշխարհահայացքը, նրանց մտածելակերը։ Մեր Տեր Աստծո շնորհիվ մենք կարող ենք կյանք հաղորդել այս աշխարհին՝ տարածելով Նրա Արքայության մշակույթը, որի մեջ ամեն բան հնարավոր է, և յուրաքանչյուր ոք սիրված է ու գնահատված։
Փորձիր քո շրջապատի մարդկանց փոխանցել այն խոսքերը, որոնք ես եմ ամեն օր քեզ փոխանցում․ «Շնորհակալ եմ, որ դու կա՛ս»։ Գուցե դու էլ սկզբում չես հասկացել, թե ինչու եմ ես նման խոսեր ուղղում քեզ․․․ Ինչպես դու ես զարմացել, այնպես էլ քո շրջապատի մարդիկ սկզբում զարամանան ու տարակուսեն, որ ինչ-որ մեկը նման կերպով գնահատում է իրենց գոյությունը։ Սակայն հետո նրանք էլ կհասկանան, որ մենք՝ հավատացյալներս, Քրիստոսի աշակերտներս, մարդկանց նայում ենք Քրիստոսի աչքերով։ Դու իրապես թանկ մեկն ես Տեր Հիսուս Քրիստոսի համար և ինձ համար։ Եվ քո շրջապատի մարդիկ էլ թանկ են Նրա համար։ Նա սիրում է քեզ և ուզում է քո միջոցով Իր սերը հայտնել մյուսներին։ Ե՛կ միասին փոխենք մեր շրջապատի մտածելակերպը։
Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, մի պահ փորձիր պատկերացնել, թե ի՞նչ կարող է կատարվել, եթե դու էլ սկսես քո շրջապատի մարդկանց փոխանցել «Շնորհակալ եմ, որ դու կա՛ս» արտահայտությունը։
