• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 25 դկտ 2021 թ.

Դու յուրօրինակ ես․․․

Հրապարակման ամսաթիվ 25 դկտ 2021 թ.

Սիրելի՛ Ընկեր, քեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչ է մտածում Աստված։ Աստծո մտքերի մասին իմանալու լավագույն աղբյուրը Նրա Խոսքն է, որը և հիշեցնում է, թե որքան զորավոր, անխախտ և անկասելի է Աստծո սերը։ Եթե միայն մենք կարողանանք Աստվածաշնչի տողերի մեջ լսել մեզ ուղղված մեր երկնային Հոր խոսքերը․․․ Այսօր քեզ համար նման մի ուղերձ եմ պատրաստել Տեր Աստծո մտածմունքի և քո հանդեպ Նրա հայրական սրտի վերաբերմունքի մասին։ 

 

«Ես երբեք չեմ դադարի քեզ կանչել և բախել քո սրտի դուռը։

Երբեք չեմ հոգնի քեզ փնտրելուց, զավա՛կս, որովհետև Ես սիրում եմ քեզ հետ ժամանակ անցկացնելը։

Ես եմ քեզ ստեղծել, և քո մեջ Ինձնից մի փոքր մասնիկ կա։ Օրինակ՝ քո սիրտը, որ սիրում է ուրիշներին քո անձի պես․․․ Այդ Ես եմ նման սիրտ քեզ պարգևել։

Ես Իմ կյանքի շունչն եմ փչել քո մեջ։

Եվ քեզ յուրահատուկ ու եզակի եմ ստեղծել։

Դու նախ Իմ սրտում ես ծնվել՝ նախքան այս Երկրի վրա լույս աշխարհ գալդ։

Իմ ձայնն է քեզ օրոր երգել՝ նախքան դու կսովորեիր Իմ անունն ասել։

Դու Իմ զավակն ես, և Ես քեզ սիրում եմ հավիտենական սիրով։

Այդ սիրո աղբյուրը երբեք չի ցամաքի։ Այն երբեք չի կտրվի։ Այդ սերն անհնար է կործանել։  

Դու Իմն ես, Իմ զավակը։ Իմ սիրտն ուրախ է, որ դու կաս։  

Դու յուրօրինակ ես, եզակի, անզուգական, անփոխարինելի։

Իմ սերը քո հանդեպ անհամեմատելի է, անփոփոխ ու անկասելի։

Ես սիրում եմ քեզ»։

 

Ստորև աստվածաշնչյան այն հղումներն են, որոնց հիման վրա կազմվել է քեզ ուղղված այս ուղղակի խասքը։ Մատթևոս 19․19, Երեմիա 31․3, Հռոմեացիս 8․35-39, Հայտնություն 3․20

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես