• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 հլս 2024 թ.

Դու կարող ես արծվի պես լինել

Հրապարակման ամսաթիվ 12 հլս 2024 թ.

Ընթերցե՛նք «Վերականգնի՛ր ուժերդ» շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (‭‭Եսայիա‬ ‭40.29-31‬):

 

Սիրելի՛ Ընկեր, երբևէ տեսե՞լ ես, թե ինչպես է սավառնում արծիվը։ Արծվի թռիչքն այնքա՜ն սահուն է, որ թվում է՝ նա գրեթե ոչ մի ուժ չի ներդնում վեր սլանալու համար։ Արծիվը հեշտությամբ կարողանում է ընդունել օդի վերընթաց հոսանքներն ու ավելի շատ ճախրում է, քան թռչում։ Մեծ ջանքեր են պահանջվում միայն գետնից կտրվելու ժամանակ։ 

 

Ճիշտ նույնը Աստված կամենում է տեսնել քո կյանքում։ Նա փափագում է, որ դու սովորես ճախրել արծվի նման։ Դու պետք է սովորես զգալ Սուրբ Հոգու հոսանքը և թույլ տաս, որպեսզի Նրա զորացնող քամին քեզ վեր բարձրացնի։ Քեզնից պահանջվում է միայն Նրա ներկայության մեջ մտնելու ջանքը։ Դրանից հետո կարող ես բացել թևերդ ու ճախրել՝ հանձնվելով Նրա հոսանքներին։ 

 

Աստվածաշունչը ասում է հետևյալը. «Ովքեր Աստծու Հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են» (‭‭Հռոմեացիս‬ ‭8․14‬

Բարձրացի՛ր ավելի վեր, թռչնի թռիչքի բարձրությունից նայի՛ր քո կյանքի իրավիճակներին և թո՛ւյլ տուր, որ Սուրբ Հոգին կրի քեզ Իր զորավոր քամու հոսանքների վրա։ 

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես հավատում եմ Քո խոստումներին, Քո բարությանն ու Քո պարգևած խաղաղությանը։ Ես հավատում եմ, որ Քո Հոգին կարող է շատ ավելի ինձ զորացնել, քան կարող եմ պատկերացնել։ Ես ընտրում եմ Քե՛զ վստահելը։ Խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ միացած մնալ Քո Սուրբ Հոգու հոսանքին և, անկախ կյանքիս իրավիճակներից, ճախրել այս կյանքով՝ ինչպես Քեզնով զորացած մի արծիվ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես