Շնորհավորում եմ ԱՄՆ-ում բնակվող մեր ընթերցողներին Անկախության օրվա առթիվ։
Սիրելի՛ բարեկամ, մեծ ուրախություն և ցնծություն կա անկախության, ազատության և երկարատև ճնշումներից ու կապանքներից ազատագրության մեջ։ Հաղթանակի ցնծության աղաղակ է բարձրանում բոլոր այն քաջ հերոսներից, որոնք վերջնականապես ջախջախում են իրենց կեղեքող թշնամուն և ազատագրում իրենց հայրենիքը կամ, եթե հոգևոր տեսանկյունից նայենք, իրենց և մյուսների կյանքերը։
Ազատությո՛ւն։
Ուրախության ու ցնծության այս բացականչությունը հաճախ են գոչում նաև դեպի երիտասարդություն մտնող պատանիները, երբ ծնողները նրանց թույլ են տալիս և հնարավորություն ստեղծում, որպեսզի նրանք ապրեն ինքնուրույն կյանքով և կայացնեն ինքնուրույն որոշումներ։
Հատկապես մեր օրերում բոլորս ենք ծարավ իրական ազատության։ Մեր էության խորքում մենք փափագում ենք ազատության մեջ ապրել.
- Ազատություն մյուսների կարծիքներից ունեցած կախվածությունից,
- Ազատություն տարբեր կապանքներից ու կապվածություններից,
- Ազատություն այն ամենից, ինչը բանտարկում է մեր հոգիները,
- Ազատություն՝ անելու այն, ինչի մեջ Աստված կանչել է մեզ,
- Ազատություն ֆինանսական ոլորտում,
- Ազատություն առատաձեռն օգնություններ տրամադրելու հարցում։
Ազատ լինելը բնական փափագ է ցանկացած մարդու համար։ Աստված է մեզ արարել ազատության հանդեպ մեծագույն փափագով։ Նա ստեղծել է մեզ ոչ թե բանտարկված ապրելու համար, այլ որպեսզի ազատության մեջ վայելենք մեր կյանքն ու Իր հետ մեր մտերիմ հարաբերությունը։ Խոսքն այն մասին չէ, որ մեր ձեռքերն ու ոտքերը շղթայակապ են։ Սակայն չափազանց հաճախ այդ շղթաներն ու կապանքները մեր սրտերում են և մեր մտքերում։
Տեր Հիսուսը Միակն է այս տիեզերքում, Ով կարո՛ղ է ազատել մեզ մեր սրտի ու մտքի այդ դաժան կապանքներից։
«Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց Նրան և մի անուն շնորհեց Նրան, որ ամեն անունից ավելի բարձր է» (Փիլիպպեցիս 2․9):
Այսպիսով, եթե դու որոշես դառնալ Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտը՝ հավատալով Նրան, Նրա կատարած գործին և որոշում կայացնելով ապրել ըստ Նրա փոխանցած սկզբունքների, ապա Նրա անվան իշխանությամբ դու կարող ես ազատվել ցանկացած կապանքից ու կախվածությունից, վախից ու ընկճվածությունից և ապրել իրական ազատության կյանքով։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե միայն թույլ տաս, որ Տերը Հիսուսը գա քո կյանքի այն ոլորտների մեջ, որտեղ դեռ կապանքներ ունես, Նա իրապես կազատագրի քեզ (Տե՛ս Հովհաննես 8.36 խոսքը):
Այսօր առաջարկում եմ լսել 2014 թվականին քարոզած իմ պատգամը, որը կրում է «Ազատագրություն» վերնագիրը։
https://youtu.be/E5VaVW4Y628
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը