July-4

Գլխավոր | Հրաշքներ | Դու կարող ես ազա՜տ լինել

Դու կարող ես ազա՜տ լինել

Շնորհավորում եմ ԱՄՆ-ում բնակվող մեր ընթերցողներին Անկախության օրվա առթիվ։ 

Սիրելի բարեկամ, մեծ ուրախություն և ցնծություն կա անկախության, ազատության և երկարատև ճնշումներից ու կապանքներից ազատագրության մեջ։ Հաղթանակի ցնծության աղաղակ է բարձրանում բոլոր այն քաջ հերոսներից, ովքեր վերջնականապես ջախջախում են իրենց կեղեքող թշնամուն և ազատագրում իրենց հայրենիքը կամ, եթե հոգևոր տեսանկյունից նայենք, իրենց և մյուսների կյանքերը։ 

Ազատությո՛ւն։ 

Այս ուրախության ու ցնծության բացականչությունը հաճախ են գոչում նաև դեպի երիտասարդություն մտնող պատանիները, երբ ծնողները նրանց թույլ են տալիս և հնարավորություն ստեղխում ապրելու ինքնուրույն կյանքով և կայացնելու ինքնուրույն որոշումներ։

Բոլորս ենք ծարավ ազատության։ Մեր էության ամենախորը վայրերում մենք փափագում ենք ազատության մեջ ապրելուն՝ 

  • Ազատություն մյուսների կարծիքներից ունեցած կախվածությունից, 
  • Ազատություն տարբեր կապանքներից ու կապվածություններից, 
  • Ազատություն այն ամենից, ինչը բանտարկում է մեր հոգիները, 
  • Ազատություն անելու այն, ինչի մեջ Աստված կանչել է մեզ, 
  • Ազատություն ֆինանսական ոլորտում, 
  • Ազատություն առատաձեռն օգնություններ տրամադրելու հարցում։

Ազատ լինելը բնական փափագ է ցանկացած մարդու համար։ Աստված է մեզ արարել ազատության հանդեպ մեծագույն փափագով։ Նա ստեղծել է մեզ ոչ թե բանտարկված ապրելու համար, այլ որպեսզի ազատության մեջ վայելենք մեր կյանքն ու Աստծո հետ մեր մտերիմ հարաբերությունը։ Խոսքն այն մասին չէ, որ մեր ձեռքերն ու ոտքերը շղթայակապ են։ Սակայն չափազանց հաճախ այդ շղթայակապ կապանքները մեր սրտերում են կամ մեր մտքերում։ 

Տեր Հիսուսը միակն է այս տիեզերքում, Ով կարո՛ղ է ազատել մեզ մեր սրտի ու մտքի այս դաժան կապանքներից։ 

«Դրա համար էլ Աստված առավել բարձրացրեց Նրան և մի անուն շնորհեց Նրան, որ ամեն անունից ավելի բարձր է» (‭‭Փիլիպպեցիս‬ ‭2․9):‬ ‭

Այսպիսով, Տեր Հիսուսի անունով ամեն բան, որ քեզ կապել է և բանտարկել կարող է քանդվել հենց այսօր։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, եթե միայն թույլ տաս, որ Տերը Հիսուսը գա քո կյանքի այն ոլորտների մեջ, որտեղ դեռ կապանքներ ունես, Նա իրապես կազատգրի քեզ։ (‭‭Տե՛ս Հովհաննես ‭8.36‬):
Առաջարկում եմ լսել 2014 թվականին իմ քարոզած այս պատգամը, որը կրում է «Ազատագրություն» վերնագիրը։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: