FF61A1F5-992F-426F-B134-AB4A47CC6CF5

Գլխավոր | Հրաշքներ | Դու կարո՛ղ ես ճանաչել Աստծուն

Դու կարո՛ղ ես ճանաչել Աստծուն

Սիրելի՛ բարեկամ, աշխարհում միլիարդավոր մարդիկ կան, որոնց երբեք չես հանդիպի քո կյանքի ընթացքում։ Ոմանց այն պատճառով, որ նրանք շատ հեռու են գտնվում մեզնից և մեր ճանապարհները երբեք չեն խաչվելու։ Մյուսներին էլ այն պատճառով, որ նրանք պարզապես անհասանելի են քեզ։ Դու կարող ես ապրել Երևանում, քայլել Հանրապետության հրապարակով, սակայն քեզ համար հեշտ չլինի հանդիպել հարևանությամբ գտնվող կառավարության շենքի աշխատակիցների և, առավել ևս, ղեկավար անձնակազմի հետ։ 

Մարդիկ, հատկապես պաշտոն ու դիրք զբաղեցնող մարդիկ բավականին անհասանելի են հասարակ մարդկանց համար։ Եվ կարող է թվալ, թե Աստված, որ ամենաբարձր ու կարևոր դիրքն է զբաղեցնում տիեզերքում, նույնպես կարող է հասարակ մարդկանց համար անհասանելի լինել։ Ինչպե՞ս կարող է այսքա՜ն փառահեղ Տերը՝ Երկնքի ու Երկրի Արարիչը, կատարյալ ու սուրբ Աստված մտերիմ հարաբերություն ունենալ միլիոնավոր և միլիարդավոր մարդկանց հետ, որոնք անկատար են, մեղավոր և հաճախ են սայթաքում, ընկնում տարբեր հանցանքների մեջ։ 

Եվ այդուհանդերձ…

Աստծո սրտի ամենաուժգին փափագը եղել ու մնում է և միշտ էլ կլինի Իր ստեղծած յուրաքանչյուր մարդու հետ դեմ առ դեմ հանդիպելը։ Եվ հենց սա է պատճառը, որ Նա չերկմտեց ու մի ակնթարթ անգամ չկասկածեց, և Իր միածին Որդուն էր ուղարկում երկիր, որպեսզի մեզ ուսուցանի փրկության ուղին և մեր մեղքերի համար մահանա խաչի վրա՝ կործանելով մեր և մեր Տեր Աստծո միջև առկա բաժանարար պատը։ Նա դա անում էր հանուն հենց այս հանդիպման։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինձ ու քեզ անսահման մեծ արտոնություն է շնորհվել ճանաչելու Աստծուն և մտերմանալու Նրա հետ, որովհետև. 

  • Նա հեռու չէ քեզնից։
  • Նա Ինքն է քեզ մոտենում, երբ դու մոտենում ես Նրան։
  • Շնորհիվ Տեր Հիսուսի Նա Իրեն հայտնում է քեզ։

Այո՛, Տեր Հիսուսը այն Միակն է, Ով Հորը ճանաչեցնում է մեզ։ Նա ասաց. «Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց Ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք Քոնն էին, ու Ինձ տվեցիր նրանց, և Քո խոսքը պահեցին» (‭‭Հովհաննես17.6‬)‭։

Մի՛ զրկիր քեզ Տեր Աստծուն ճանաչելու և Նրա հետ մտերմանալու այս թանկագին օրհնությունից։ Ճանաչի՛ր ու մտերմացի՛ր Նրա հետ։ Եվ Նա ուրախությամբ հասանելի կդառնա քեզ համար։

Այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել պատգամների մի շարքով, որը կրում է «Ճանաչե՛նք Աստվածաշնչի Աստծուն» վերնագիրը։ Այն բաղկացած է վեց պատգամից։ Ես սովորաբար խորհուրդ եմ տալիս ամեն օր լսել մեկ պատգամ։ Եվ մի առաջարկ եմ ուզում անել քեզ, որը մինչ այդ չեմ արել «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձների ունկնդիրներին։ Այս պատգամներից յուրաքանչյուրը լսելուց հետո գրիր ինձ անձնական նամակով, թե ինչը տպավորվեց տվյալ ուսուցման մեջ։ Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը։ Ահա պատգամների շարքը, որը հույս ունեմ շոշափելի քայլ կլինի Տեր Աստծուն ճանաչելու և Նրա հետ մտերմանալու գործում՝
https://youtube.com/playlist?list=PL4IioXdxLiOj3BOHQO1DUw8icIw0irbX8

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: