Սիրելի՛ բարեկամ, այս աշխարհի մարդիկ դիմացինին գնահատում են ըստ որոշակի հստակ ձևավորված սկզբունքների՝ ըստ սոցիալական դիրքի, մարդկանց առջև ունեցած հեղինակության, ըստ ունեցած հարստության, վարած մեքենայի, զբաղեցրած պաշտոնի, կրթության մակարդակի և այլն։ Երբևէ քեզ հետ պատահե՞լ է, որ քեզ էլ ըստ այդ նույն սկզբունքների գնահատեն։ Ի՞նչ ես կարծում՝ այդ սկզբունքներին համապատասխանելն է արդյոք որոշում քո ով լինելը կամ քո անձի կարևորության աստիճանը։
Եթե քեզ երբեմն ճնշված ես զգում, որովհետև չես բավարարում այս սկզբունքների հիման վրա ձևավորված որոշակի պահանջների և չես ապրում այն «ընդունված ապրելակերպով», որով աշխարհի մարդիկ են ապրում, ապա այսօր մի հիասքանչ բարի լուր ունեմ քեզ համար.
Քո կյանքը կարևոր է հենց միայն նրա համար, քանի որ Աստված Ինքն է որոշել արարել քեզ և սիրում է քեզ։
Աստված է քո կյանքի հեղինակը։ Դու պատահականություն չես։ Նա է նախապատրաստել քո լույս աշխարհ գալը։
Սաղմոս 139.15-16 խոսքերում կարդում ենք. «Իմ ոսկորները չծածկվեցին Քեզնից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը, և ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, և Քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար»։
Քո կյանքը արժեքավոր է, որովհետև այն Աստծո՛ ընտրությունն է։
Եթե տիեզերքի Արարիչը հայտարարում է, որ քո կյանքն իմաստ ունի, ապա ո՞վ կարող է հակառակը պնդել։ Մի՛ լսիր այն սուտ մտքերին, որոնք ասում են, թե աշխարհն ավելի լավը կարող է լինել նաև առանց քեզ… Այսպիսի եզրահանգումը մարդկային է. այն անարդար պնդում է՝ շնչավոր և սխալ։ Իրականում, ամեն բան ճիշտ հակառակն է. դու կարևոր ես Տեր Աստծո աչքերում, քանի որ Նա քեզ նպատակով է կյանք պարգևել և Նա արդար Աստված է ու սիրում է քեզ։
Մի՛ ընդունիր որևէ այլ ճշմարտություն, բայց միայն հետեւյալը. Աստված սիրում է քեզ և դու
- օրհնություն ես ընտանիքիդ համար, ընկերներիդ համար, գործընկերներիդ համար։
- մի աղբյուր ես, որի միջոցով Տերը փափագում է հոսել նրանց կյանքերի ու սրտերի մեջ։
- ընտրվել ես, որպեսզի անես Աստծո կամքը՝ ըստ Նրա զարմանալիորեն մեծ նպատակի։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ միտքդ հանկարծ խռովվում է և կասկածներ են այցելում քեզ, պետք է սովորես մերժել բոլոր սուտ մտքերը և բարձրաձայն աղոթել նման մի աղոթքով. «Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ ես Քո զավակն եմ։ Դու ընտրել ես ինձ նախքան իմ ծնվելը։ Ես լույս աշխարհ եմ եկել Քո որոշմամբ։ Ես ցանկանում եմ միշտ հիշել, որ Դու սիրում ես ինձ, որ Դու արդար ես և բարի։ Չնայած իմ սրտի ու մտքի վիճակին, ես խոստանում եմ ինձ վերաբերվել այնպես, ինչպես Դու ես ուզում, որ վերաբերվեմ։ Զորացրո՛ւ ինձ և ուժ տուր ապրելու Քեզ համար, իմ Տե՛ր։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Դու Աստծո ընտրությունն ես, և քո կյանքը իմաստ ունի ու նպատակ ունի։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը