May 29

Գլխավոր | Հրաշքներ | Դարձիր հենց այն հրաշքը, որին սպասում ես:

Դարձիր հենց այն հրաշքը, որին սպասում ես:

Սիրելի բարեկամ, այսօր ուզում եմ քեզ հետ խոսել շատ շատերին ծանոթ մի մարդու մասին, ում անունը Նիք Վույչիչ է: Հուսով եմ՝ քեզ նույնպես ծանոթ է Աստծո այս զորավոր ծառայի կյանքն ու վկայությունը։

Նիքը ծնվել էր առանց ոտքերի ու ձեռքերի: Երկար ժամանակ նա խորը տառապանքների միջով էր անցել և ձգտել էր հասկանալ, թե ինչո՞ւ է Աստված թույլ տվել, որ այդ ողբերգությունը հենց ի՛ր հետ պատահի: Սակայն այսօր նա երջանիկ է, խաղաղ ու Աստծո հետ հաշտված, և Տերը նրան զորեղ կերպով օգտագործում է մյուսն մարդկանց մխիթարելու և փրկության ճանապարհը ցույց տալու գործում:

Նիքի ամենահաճախ արտաբերված խոսքերից մեկը հենց սա է. «Եթե դու չես արժանանում քո սպասված հրաշքին, ապա ինքդ դարձիր հրաշք մեկ ուրիշի համար»:

Հենց սա է այն քաջալերանքը, որով այսօր ուզում էի կիսվել քեզ հետ: Մենք երբեմն չենք հասկանում Աստծո ծրագրերը, և բազմաթիվ հարցեր կարող են տանջել մեզ ու գողանալ ոչ միայն մեր կյանքի ուրախությունը, այլև անգամ ապրելու ցանկությունը։ Հենց այսպիսին էր իրականությունը Նիքի պարագայում։ Սակայն ինչպես նա, այնպես էլ մենք, անկախ ամեն ինչից, կարող ենք դառնալ Աստծո ծրագրի մի մասնիկը մեզ շրջապատող մարդկանց կյանքում:

Աստծո համար թանկ ու կարևոր զավակ, գուցե դու չես կարողանում պատկերացնել, թե ինչո՞ւ է Աստված թույլ տալիս որոշակի իրավիճակներ մեր կյանքում: Այո՛, շատ անգամ մեր նմանատիպ հարցերը մնում են անպատասխան, հատկապես, մեր ու մեր սիրելիների կյանք այցելած ողբերգությունների ու ծանր հիվանդությունների պարագայում։  Սակայն հենց այդ ժամանակ է, որ պետք է հիշենք առանց ոտքերի ու ձեռքերի ծնված Նիքի խոսքերը․ «Օգտագործի՛ր այս գաղտնի օրհնությունը՝ ինքդ դարձիր հրաշք ու քաջալերանք մեկ ուրիշի համար»:

Եթե Նիք Վույչիչի նման մեկը՝ առանց ոտքերի ու ձեռքերի, կարող է անել դա, ապա ինչու դու չես կարող նույնն անել:

Աղոթում եմ քեզ համար, որ դու էլ ամեն օր մեկ ուրիշի համար հրաշք դառնաս և վայելես հրաշք լինելու բերկրանքը:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: