August-20

Գլխավոր | Հրաշքներ | Գտնել խնդիրների արմատը․․․

Գտնել խնդիրների արմատը․․․

Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակելու ենք մեր զրույցը խաթարված հարաբերությունների բժշկության թեմայով :

Ե՛կ միասին ուսումնասիրենք այն կատարյալ հաշտության բանալիներից մեկը, որը Տեր Աստծո կամքն է մեր կյանքում Իր հետ և մեր շրջապատի մարդկանց հետ մեր հարաբերություններում։ Եվ դա հետևյալն է՝ գտնել խնդիրների արմատը․․․

Խնդիրների արմատը այդ հարաբերությունների խաթարման մեջ մեր ունեցած դերը հասկանալն է։ Գուցե դա մարդկանց հետ իրականում անկեղծ լինելու մեր անկարողությունն է, կամ այն դառնությունը, որ մնում է մեր մեջ, երբ սպասելիքները չեն արդարանում, կամ գուցե վիրավորվելուց հետո հարաբերությունները շարունակելու մեր անկարողությունը կամ պարզապես դա չուզենալը։  

Սակայն ես քեզ համար լավ լուր ունեմ։ Եթե գիտես, որ պետք է պատասխանատվություն ստանձնես քո արարքների ու մտքերի համար և խաթարված հարաբերությունների բժշկությունն ու իրավիճակի վերահսկողությունը հանձնես Տեր Աստծուն, ապա արդեն իսկ ճիշտ ուղու վրա ես։  

Աստված ուզում է քաջալերել քեզ այսօր․ «Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը» (Առակաց 4․23): 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, անկախ քո կյանքի հանգամանքներից, Աստված շարունակում է լինել նույնը՝ Նա սիրում է քեզ, Նա հոգում է քեզ համար։ Արա՛ առաջին քայլը՝ փնտրի՛ր Նրան, և Հայր Աստված ամեն բան կանի, որպեսզի գտնես Իրեն և Իր շնորհիվ՝ քո կյանքի բոլոր խաթարված հարաբերությունների բժշկությունը։ 

Հե՛նց այսօր որոշում կայացրու վստահելու Նրան քո ամբողջ սրտով, մտքով, հոգով ու զորությամբ 🙂

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: