Ամերիկացի գրող Սառա Յանգն ասել է հետևյալը. «Երախտագիտությունը բացում է Աստծո ներկայության դուռը»:
Սիրելի՛ բարեկամ, երբևէ նկատել ես, որ հենց քո սիրտը լցվում է Աստծո հանդեպ երախտագիտությամբ, Նրան ուղղված բոլոր շնորհակալություններն ու բոլոր գովաբանությունները քեզ հնարավորություն են տալիս իրապես մոտենալու Նրան:
Ուզում եմ քեզ այսօր կոչ անել, որպեսզի թույլ չտաս, որ սրտիդ երախտագիտության աղբյուրը ցամաքի: Եթե միայն լինես ուշադիր, ապա միշտ առիթ կա Տեր Հիսուսին շնորհակալություն հայտնելու համար: Ես օրինակ, շնորհակալ եմ այս նոր օրվա համար, որը նման է նոր սկզբի ու լի է նոր հնարավորություններով։ Վերջերս ունեցած հիվանդությունից հետո ես սկսել եմ շնորհակալ լինել նաև սովորական օդի համար, որը հիմա կարողանում եմ ազատ շնչել ու վայելել։ Շնորհակալ եմ կյանքի օրերի համար, որ Տերը ինձ պարգևել է, որպեսզի ապրեմ այս երկրի վրա ու ծառայեմ Իրեն։ Այնքա՜ն բան կա մեր կյանքում, որ կարող է միշտ առատ պահել մեր սրտի երախտագիտության աղբյուրը․․․
Տեր Հիսուսի Սուրբ Ծնունդին հաջորդող այս առաջին օրը ես հատուկ խորհուրդ եմ տալիս քեզ՝ սկսել Նրան ուղղված շնորհակալության և գոհության խոսքերով:
Ընտրելով երախտագիտությունը՝ դու թույլ ես տալիս, որ հոգիդ լցվի Աստծո ներկայությամբ, և դրանով նաև մասնակից ես դառնում քո շուրջ առկա մթնոլորտի փոխակերպմանը՝ անկախ նրանից, թե որտեղ ես և ինչ իրավիճակում:
Քո երախտագիտությունը ոչ միայն կփոխի քո հոգեվիճակը, այլև կտարածվի քո շրջապատում բարձրաճաշակ օծանելիքի բուրմունքի պես․․․
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը