November-15

Գլխավոր | Հրաշքներ | Գիտե՞ս արդյոք ծիծաղի և ցնծության օգտակարության մասին

Գիտե՞ս արդյոք ծիծաղի և ցնծության օգտակարության մասին

Սիրելի՛ բարեկամ, ես գիտեմ և հասկանում եմ, որ մեր ժամանակներում  կյանքը լի է դժվարություններով, և երբեմն մենք ծիծաղելու կամ անգամ ժպտալու ցանկություն չենք ունենում։ Ուզում եմ, որ իմանաս և համոզված լինես, որ Աստված լսում է քո լացի ձայնը և տեսնում է քո տառապանքը։ Այս մասին մեզ վստահեցնողը հե՛նց Աստծո Խոսքն է. (տե՛ս Սաղմոս 6.8 խոսքը): 

Սակայն Աստված ոչ միայն գիտի քո ցավի ու տառապանքի մասին․․․, ոչ միայն լսում է քո լացի ձայնը, այլև փափագում է քո արցունքները փոխել ծիծաղի, ուսերիդ ծանրացած բեռները՝ գովաբանության և ցնծության պատմուճանի․ «…նրանց դափնեպսակ տալու՝ մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն» 

(‭‭Եսայի‬ ‭61‬.‭3‬):

Իսկ գիտե՞ս, թե իր հետ ինչ օրհնություններ և բժշկություն կարող է բերել ուրախ սիրտը։ 

Ըստ վերջին գիտական ուսումնասիրությունների, ուրախությունը, ցնծությունը և ծիծաղը. 

  • Օգնում են հաղթահարել դեպրեսիան։ 
  • Նվազեցնում են առկա ցավը։ 
  • Կարգավորում են արյան ճնշումը։ 
  • Բարելավում են սրտի առողջությունը։ 
  • Խթանում են թոքերի բնականոն աշխատանքը։ 
  • Օգնում են մեզ հանգստանալ։ 
  • Բարձրացնում են մեր տրամադրությունը։ 
  • Լուծում են զսպված զայրույթի խնդիրը։ 
  • Զարգացնում են մեր երևակայությունը և ճանապարհ հարթում ստեղծագործ մոտեցումների համար։ 

Գիտությունը հաստատում է, որ ուրախությունը օգտակար է քո առողջության համար։ Իրականում, գիտությունը հաստատում է այն, ինչն Աստվածաշունչը փոխանցել է մարդկությանը հազարամյակներ առաջ։

«Ուրախ սիրտը դեղի պես օգտակար է, իսկ կոտրված հոգին չորացնում է ոսկորները» (Առակաց 17.22):

Իսկ հիմա՝ ամենակարևորը։ Ինչպե՞ս կարող ես քո կյանքում իրականացած տեսնել Եսայիա մարգարեի կողմից մեզ փոխանցված Աստծո խոստումը։ Ինչպե՞ս կարող ես քո կյանքի մոխիրը դափնեպսակի վերածել, սուգը՝ բերկրանքի յուղի, իսկ հուսահատ հոգին՝ գովաբանության պատմուճանի։ 

Մի օր Տեր Հիսուսը ժողովարանում բացեց Եսայիա մարգարեության գիրքը և ընթերցեց այս հատվածը։ Ընթերցելուց հետո Նա ասաց, որ Հայրը Իր Հոգով օծել է Նրան, որպեսզի այս խոսքերը իրականան բոլոր Իրեն հավատացողների կյանքում։ Տրտմությունից դեպի ուրախություն, լացից դեպի ծիծաղ, հուսահատությունից դեպի ցնծություն փոխակերպումը հնարավոր է միայն Տեր Հիսուս Քրիստոսի ծառայությունը քո կյանքում ընդունելու շնորհիվ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերը քեզ համար նոր կյանք է պատրաստել։ Ընդունի՛ր այդ նոր կյանքը, որտեղ քո սկզբունքներն ու արժեհամակարգը ձևավորված է Տեր Հիսուսի ուսուցումների շնորհիվ, որտեղ քո խոսքն ու վարքագիծը որոշվում է Սուրբ Հոգու խորհրդատվության և ուղղորդումների արդյունքում, որտեղ քո երազանքներն ու ձգտումները կապված են Հայր Աստծու հետ հավիտենության մեջ սպասվող հեռանկարից և Նրա գովասանքին ու բարեհաճությանն արժանանալու փափագից։

Աստված ինձ և քեզ նոր կյանք ապրելու հնարավորություն է շնորհել, և արժե՛, որ այդ կյանքն ապրենք լիարժեք՝ ցնծության բերկրանքով և ուրախության լիությամբ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: